News.am. 9-3-2010- Կանադական VoipJet հեռահաղորդակցության օպերատորն իր կայքում (http://www.voipjet.com/prices.php) Ղարաբաղը ներկայացրել է որպես Հայաստանի մաս, ինչը հարուցել է Ադրբեջանի զայրույթը: Կանադական կայքը երկրների ցանկում, որոնց սպասարկում է այդ ընկերությունը, Լեռնային Ղարաբաղը նշել է որպես Հայաստանի տարածք: Սա հերթական դեպքն է, երբ միջազգային տարբեր խոշոր ընկերությունների կայքերում Ղարաբաղը չի նշվում Ադրբեջանի կազմում:
Ու ինչպես նախորդ անգամներում, այս անգամ եւս ադրբեջանական լրատվական կայքերն իրենց ընթերցողներին կոչ են արել ստորագրել իրենց պատրաստած նամակի տակ եւ այն ուղարկել կանադական ընկերությանը: Նամակում մասնավորապես ներկայացվում են միջազգային փաստաթղթեր, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, եւ խնդրում են ուղղել սխալը:
Հիշեցնենք, որ Euronews հեռուստաընկերությունը Ղարաբաղը ներկայացրել էր ոչ Ադրբեջանի կազմում, միաժամանակ Ադրբեջանը ներառել էր ասիական երկրների շարքում, այն դեպքում, երբ Հայաստանն ու Վրաստանը համարվել էին եվրոպական երկրներ: Ադրբեջանի բազմաթիվ բողոքներից հետո այդ «սխալն» ուղղվել էր, սակայն նմանատիպ դեպքերը շարունակվում են: Ըստ էության, միջազգային հանրությունը չի կարողանում չտեսնել իրականությունը, ըստ որի Ղարաբաղը վաղուց այլեւս Ադրբեջանի կազմում չէ, եւ Ադրբեջանից հնչող բողոքներն էլ, կարծես, պայքար է հողմաղացների դեմ:Tuesday, March 9, 2010
Կանադական հեռահաղորդակցության օպերատորը չի ճանաչում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը
News.am. 9-3-2010- Կանադական VoipJet հեռահաղորդակցության օպերատորն իր կայքում (http://www.voipjet.com/prices.php) Ղարաբաղը ներկայացրել է որպես Հայաստանի մաս, ինչը հարուցել է Ադրբեջանի զայրույթը: Կանադական կայքը երկրների ցանկում, որոնց սպասարկում է այդ ընկերությունը, Լեռնային Ղարաբաղը նշել է որպես Հայաստանի տարածք: Սա հերթական դեպքն է, երբ միջազգային տարբեր խոշոր ընկերությունների կայքերում Ղարաբաղը չի նշվում Ադրբեջանի կազմում:
Ու ինչպես նախորդ անգամներում, այս անգամ եւս ադրբեջանական լրատվական կայքերն իրենց ընթերցողներին կոչ են արել ստորագրել իրենց պատրաստած նամակի տակ եւ այն ուղարկել կանադական ընկերությանը: Նամակում մասնավորապես ներկայացվում են միջազգային փաստաթղթեր, որ Ղարաբաղը Ադրբեջանի տարածք է, եւ խնդրում են ուղղել սխալը:
Հիշեցնենք, որ Euronews հեռուստաընկերությունը Ղարաբաղը ներկայացրել էր ոչ Ադրբեջանի կազմում, միաժամանակ Ադրբեջանը ներառել էր ասիական երկրների շարքում, այն դեպքում, երբ Հայաստանն ու Վրաստանը համարվել էին եվրոպական երկրներ: Ադրբեջանի բազմաթիվ բողոքներից հետո այդ «սխալն» ուղղվել էր, սակայն նմանատիպ դեպքերը շարունակվում են: Ըստ էության, միջազգային հանրությունը չի կարողանում չտեսնել իրականությունը, ըստ որի Ղարաբաղը վաղուց այլեւս Ադրբեջանի կազմում չէ, եւ Ադրբեջանից հնչող բողոքներն էլ, կարծես, պայքար է հողմաղացների դեմ:
برچسبها:
Արցախ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment