Panorama.am. 13-3-2010- Օրեր առաջ արձանագրվեց Հայաստանի սահմանը խախտելու ադրբեջանական կողմի հերթական դեպքը: Դիվերսիոն հետախուզական խումբը, որը Հայաստանի տարածք էր ներխուժել հետախուզական գործունեություն ծավալելու, տեղեկություններ հայթայթելու նպատակով, վնասազերծվել է: Ի դեպ, նմանատիպ խմբերը պարբերաբար զբաղվել են նաև անասնագողությամբ:
Մարտի 3-ին, ժամը 01:30-ի սահմաններում Տավուշի մարզի Կոթի գյուղի տարածքում ՀՀ զինծառայողների կողմից բացահայտվել է Ադրբեջանի տարածքից ներթափանցած, քաղաքացիական հագուստով և դիվերսիոն խմբին հատուկ սպառազինությամբ հանդերձավորված 5 հոգուց բաղկացած խումբ:
Գնահատելով իրավիճակը` մեր զինծառայողները նախազգուշական կրակ են բացել: Սկսվել է փոխհրաձգություն, ինչի հետևանքով հակառակորդի դիվերսիոն խմբի անդամներից մեկը վիրավորվել է և գերեվարվել: Վերջինս հիվանդանոց տեղափոխելու ճանապարհին մահացել է:
Երկրորդ վիրավորված զինյալը և խմբի մնացած անդամները մթության պայմաններում կարողացել են փախչել Ադրբեջան:
Իրականացված միջոցառումների արդյունքում ստացված օպերատիվ տեղեկությունները հաստատում են, որ ադրբեջանական կողմը պատրաստվում էր Հայաստանի տարածք ուղարկել ևս մի քանի հետախուզական խմբեր: Դրանց հնարավոր գործունեությունը խափանելու նպատակով ՀՀ ԶՈՒ հատուկ ստորաբաժանումների կողմից կազմակերպվել էր սահմանի տվյալ հատվածի պահպանության լրացուցիչ միջոցառումներ:
Նույն օրը ավելի ուշ, ժամը 21-ի սահմաններում, Կոթի գյուղի մոտակայքում նկատվում է Ադրբեջանից ներթափանցած օպտիկական նշանառության սարքերով, ինքնաձիգներով զինված և սև գույնի քողարկիչ համազգեստով հանդերձավորված 3 հոգուց բաղկացած ևս մեկ խումբ, որը շարժվում է դեպի մոտակա անտառը:
Դեպքերի վերլուծությունը ցույց է տալիս, որ այդ խումբը գործել է թիկունքից ապահովող մեկ այլ խմբի կրակային աջակցությամբ: Հայկական կողմի ձեռնարկած գործողությունների արդյունքում ադրբեջանցի զինյալները, կորուստներ կրելով, նահանջել են` չեզոք գոտում թողնելով երկու դիակ: Սպանված ադրբեջանցիներից մեկի դիակը մարտի 5-ի առավոտյան ժամը 6-ի սահմաններում չեզոք գոտուց տեղափոխվել է ՀՀ տարածք:
Ընդհանուր առմամբ, մարտի 3-ին ձեռնարկված միջոցառումների արդյունքում սպանվել է Ադրբեջանի տարածքից ներթափանցած 3 զինյալ, որոնցից 2-ի դիակները գտնվում են Հայաստանում: Վիրավորվել է մեկ անձ` Իբրահիմ անունով, ում հաջողվել է հասնել Ադրբեջանի տարածք:
Օպերատիվ ճանապարհով ճշտվել են նաև ադրբեջանական զինյալներից ևս մի քանիսի անունները` Վելիև Վալի, Նամազով Սագիֆ` Կյոսալար գյուղից, ոմն Նիզամի և Խագանի:
Հայկական կողմում գտնվող 2 դիակներից մեկի` Հասանի բջջային հեռախոսի մեջ կան տարբեր տեսագրություններ` նահատակ-շահիդի թաղման արարողության, Ղազախի ներքին զորքերի ստորաբաժանումների հատուկ պատրաստության և ազանների` կրոնական արարողության, վերաբերյալ: Հասանի բջջային հեռախոսում կային նաև լուսանկարներ, որոնք, ըստ երևույթին, նրա հարազատներն են:
Ըստ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության, չի բացառվում, որ սպանված սահմանախախտները վահաբականության` ծայրահեղ արմատական իսլամիստական կազմակերպության ներկայացուցիչներ էին: Նրանց մոտ հայտնաբերված անձնական իրերն ու մարմնի տարբեր մասերում առկա դաջվածքները հիմք են տալիս ենթադրելու, որ նրանք առնչություն են ունեցել Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ և անցել են հատուկ պատրաստություն:
Նշենք, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը ռազմական փուլը ծագել է 1991թ., երբ ի պատասխան ԼՂ բնակչության ինքնորոշման պահանջի, ադրբեջանական իշխանությունները փորձեցին հարցը լուծել` խորհրդային անվտանգության ուժերի (ԿԳԲ-ի հատուկ ջոկատներ) կողմից անձնագրային ռեժիմի իրականացման քողի տակ էթնիկ զտումներ իրականացնելով եւ լայնածավալ ռազմական գործողություններ սկսելու ճանապարհով, որը բերեց հազարավոր զոհերի եւ զգալի նյութական կորուստների: 1994թ. կնքվեց զինադադար: Ներկայումս հիմնախնդրի կարգավորման շուրջ բանակցությունները ընթանում են ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների (Ռուսաստան, ԱՄՆ, Ֆրանսիա) միջնորդությամբ`2007 թ. նոյմբերին վերջիններիս կողմից ներկայացված մադրիդյան առաջարկությունների հիման վրա:
Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:Saturday, March 13, 2010
ՊՆ. Ադրբեջանական կողմը պատրաստվում էր Հայաստանի տարածք ուղարկել ևս մի քանի հետախուզական խումբ

Ադրբեջանը մինչ այսօր չի կատարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1993 թ. 4 բանաձեւերը` շարունակելով տարածաշրջանում սպառազինությունների մրցավազքի հրահրումը եւ կոպտորեն խախտելով միջազգային իրավունքի ուժի եւ ուժի սպառնալիքի չկիրառման սկզբունքը:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment