Friday, March 12, 2010

Հայստանն առաջին ոսկին նվաճեց Թուրքիայում

Tert.am. 11-3-2010- Անթալիայում ընթացող ուշուի Եվրոպայի 2010թ. առաջնությունում Հայաստանի հավաքականը նվաճեց առաջին ոսկե մեդալը։ Մեծահասակների պայքարում հաջողության հասավ 48 կգ քաշային Դավիթ Գրիգորյանը։ Այս մասին հաղորդում է ArmSport.am–ը։ Այսօր կայացած եզրափակիչում Դավիթ Գրիգորյանը մեծ առավելությամբ հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին։ Ստեփանակերտը ներկայացնող Գրիգորյանի համար սա առաջին հաջողությունն էր Եվրոպայի առաջնությունում։

No comments: