«Լրագիր» 10-3-2010- Արդեն մի քանի տարի է գազամուղերի կոշտ պատերազմ է ընթանում Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Արևմուտքի առաջ քաշած Նաբուկո գազամուղի նախագծին Ռուսաստանն անմիջապես նախաձեռնեց Հյուսիսային հոսք և Հարավային հոսք նախագծերը: Քանի որ տարածաշրջանում գազի պաշարներն այնքան էլ շատ չեն, Ռուսաստանի և Արեւմուտքի միջև կոշտ պայքար է ընթանում աղբյուրների համար: Շատ փորձագետներ աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրադարձությունները պայմանավորում են այս պայքարով:
Իտալական ENI ընկերության ղեկավար Պաոլո Սկարոնին, որը Գազպրոմի հետ հավասար Հարավայի հոսք գազամուղի նախագծի փայատեր է, առաջարկել է միավորել այն Նաբուկո նախագծի հետ` դրանց վրա ծախսվող միջոցները նվազեցնելու նպատակով: Եթե երկու նախագծերի գործընկերները միավորեն երկու խողովակաշարերը, որպես մեկ ուղղության մաս, մենք կկարողանանք կրճատել ներդրումները, օպերացիոն ծախսերը և արագացնել ծախսերի հետ բերելը, տեղեկացնում է Թրենդը հղում անելով Bloomberg-ին:
Որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև որոշակի շփման եզրեր են ի հայտ եկել, վկայում է այն, որ վերջերս ֆրանսիական Gaz de France Suez (GDF Suez) ընկերությունը բաժնեմաս է գնել Հյուսիսային հոսք նախագծում:
Միևնույն ժամանակ, Գազպրոմը մարտի 5-ից կրկնակի մեծացրել է Ադրբեջանից գազի գնման օրական չափաքանակը և հավաստել է մտադրությունը` գնել ամբողջ գազը, որը պատրաստ կլինի մատակարարել ադրբեջանական կողմը: Միևնույն ժամանակ, գերմանական RWE Supply & Trading ընկերությունը SOCAR-ի (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն) հետ քննարկում է գազի հնարավոր մատակարարման հարցը, որը կարդյունահանվի Շահ-Դենիզ ծովային հանքի մշակման երկրորդ փուլի շրջանակներում, Նաբուկո գազամուղով: RWE գնահատականով, 2014-15 թվականներին Ադրբեջանը 16 միլիարդ խ/մ գազ կհատկացնի արտահանման համար: 2010 թվականի առաջին եռամսյակում RWE ակնկալում է երկարաժամկետ պայմանագիր կնքել Թուրքմենստանի հետ տարեկան 10 միլիարդ խ/մ գազ արտահանելու համար:
Աշխարհքաղաքականության կապվածությունը այս նախագծին ակնհայտ դարձավ անցած շաբաթվա ընթացքում: Քանի դեռ ամերիկյան կոնգրեսի հանձնաժողովը քննարկում էր հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, Թուրքիայի խորհրդարանն անսպասելիորեն վավերացրեց անորոշ ժամկետով հետաձգված Նաբուկոյի վերաբերյալ միջկառավարական համաձայնությունը: Ըստ Hurriyet-ի, բանաձևն ուղղակի կապ ունի Նաբուկո նախագծի հետ: Թերթը գրում է, որ եթե Նաբուկոն ավելի շուտ կյանքի կոչվի, քան Հարավային հոսքը և սկսի էներգառեսուրսներ մատակարարել Թուրքիայով և Բալկաններով, դա կթուլացնի Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից:
Հիշեցնենք, որ Նոբուկոյով գազը Կասպից ծովի շրջանից և Մերձավոր Արևելքից պետք է տեղափոխվեր ԵՄ երկրներ: Նախագիծն արդեն վավերացրել են դրա մասնակից բոլոր երկրները, բացի Ռումինիայից: Գազի հինական մատակարարները պետք է դառնան Ադրբեջանը, Իրաքը և Թուրքմենստանը: Հարավային հոսք նախագծով նախատեսվում է Ռուսաստանից գազ փոխադրել Սև ծովի հատակով դեպի Հարավային և Կենտրոնական Եվրոպա:Thursday, March 11, 2010
ԳԱԶԱՄՈՒՂԵՐԻ ՊԱՏԵՐԱԶՄ
«Լրագիր» 10-3-2010- Արդեն մի քանի տարի է գազամուղերի կոշտ պատերազմ է ընթանում Ռուսաստանի և Արևմուտքի միջև: Արևմուտքի առաջ քաշած Նաբուկո գազամուղի նախագծին Ռուսաստանն անմիջապես նախաձեռնեց Հյուսիսային հոսք և Հարավային հոսք նախագծերը: Քանի որ տարածաշրջանում գազի պաշարներն այնքան էլ շատ չեն, Ռուսաստանի և Արեւմուտքի միջև կոշտ պայքար է ընթանում աղբյուրների համար: Շատ փորձագետներ աշխարհում տեղի ունեցող աշխարհաքաղաքական իրադարձությունները պայմանավորում են այս պայքարով:
Իտալական ENI ընկերության ղեկավար Պաոլո Սկարոնին, որը Գազպրոմի հետ հավասար Հարավայի հոսք գազամուղի նախագծի փայատեր է, առաջարկել է միավորել այն Նաբուկո նախագծի հետ` դրանց վրա ծախսվող միջոցները նվազեցնելու նպատակով: Եթե երկու նախագծերի գործընկերները միավորեն երկու խողովակաշարերը, որպես մեկ ուղղության մաս, մենք կկարողանանք կրճատել ներդրումները, օպերացիոն ծախսերը և արագացնել ծախսերի հետ բերելը, տեղեկացնում է Թրենդը հղում անելով Bloomberg-ին:
Որ Ռուսաստանի և Արևմուտքի միջև որոշակի շփման եզրեր են ի հայտ եկել, վկայում է այն, որ վերջերս ֆրանսիական Gaz de France Suez (GDF Suez) ընկերությունը բաժնեմաս է գնել Հյուսիսային հոսք նախագծում:
Միևնույն ժամանակ, Գազպրոմը մարտի 5-ից կրկնակի մեծացրել է Ադրբեջանից գազի գնման օրական չափաքանակը և հավաստել է մտադրությունը` գնել ամբողջ գազը, որը պատրաստ կլինի մատակարարել ադրբեջանական կողմը: Միևնույն ժամանակ, գերմանական RWE Supply & Trading ընկերությունը SOCAR-ի (Ադրբեջանի պետական նավթային ընկերություն) հետ քննարկում է գազի հնարավոր մատակարարման հարցը, որը կարդյունահանվի Շահ-Դենիզ ծովային հանքի մշակման երկրորդ փուլի շրջանակներում, Նաբուկո գազամուղով: RWE գնահատականով, 2014-15 թվականներին Ադրբեջանը 16 միլիարդ խ/մ գազ կհատկացնի արտահանման համար: 2010 թվականի առաջին եռամսյակում RWE ակնկալում է երկարաժամկետ պայմանագիր կնքել Թուրքմենստանի հետ տարեկան 10 միլիարդ խ/մ գազ արտահանելու համար:
Աշխարհքաղաքականության կապվածությունը այս նախագծին ակնհայտ դարձավ անցած շաբաթվա ընթացքում: Քանի դեռ ամերիկյան կոնգրեսի հանձնաժողովը քննարկում էր հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձևը, Թուրքիայի խորհրդարանն անսպասելիորեն վավերացրեց անորոշ ժամկետով հետաձգված Նաբուկոյի վերաբերյալ միջկառավարական համաձայնությունը: Ըստ Hurriyet-ի, բանաձևն ուղղակի կապ ունի Նաբուկո նախագծի հետ: Թերթը գրում է, որ եթե Նաբուկոն ավելի շուտ կյանքի կոչվի, քան Հարավային հոսքը և սկսի էներգառեսուրսներ մատակարարել Թուրքիայով և Բալկաններով, դա կթուլացնի Եվրոպայի կախվածությունը Ռուսաստանից:
Հիշեցնենք, որ Նոբուկոյով գազը Կասպից ծովի շրջանից և Մերձավոր Արևելքից պետք է տեղափոխվեր ԵՄ երկրներ: Նախագիծն արդեն վավերացրել են դրա մասնակից բոլոր երկրները, բացի Ռումինիայից: Գազի հինական մատակարարները պետք է դառնան Ադրբեջանը, Իրաքը և Թուրքմենստանը: Հարավային հոսք նախագծով նախատեսվում է Ռուսաստանից գազ փոխադրել Սև ծովի հատակով դեպի Հարավային և Կենտրոնական Եվրոպա:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment