«Շատ հավանական է, որ ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը կընդունի հայերի ցեղասպանության վերաբերյալ բանաձևը։ Սակայն դա աշխարհի վերջը չէ։ Որպեսզի այդ բանաձևը ստանա իրավական ուժ, այն պետք է հաստատվի Ներկայացուցիչների պալատի և Կոնգրեսի կողմից։ Դատելով կոնգրեսականների տրամադրվածությունից՝ չի բացառվում, որ բանաձևը անցնի նաև ԱՄՆ օրենսդիր իշխանության այս օղակներով»,-ասել է թուրքական «TURKSAM» միջազգային հարաբերությունների և ռազմավարական վերլուծությունների կենտրոնի նախագահ Սինան Օհանը։ Նա նշել է, որ այս հարցում Բարաք Օբամայի լռությունն իր հերթին մեծացնում է բանաձևի ընդունման հավանականությունը։ «Եթե բանաձևը ընդունվի, ապա դա կլինի ոչ միայն Թուրքիայի և Ադրբեջանի, այլև ամբողջ թյուրքական աշխարհի անհաջողությունը»,-ասել է Օհանը։
Ըստ «1news.az»-ի
Thursday, March 4, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment