/PanARMENIAN.Net/ 05.03.2010 - «Մենք պետք է շնորհավորենք ԱՄՆ-ին Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւի ընդունման առիթով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում, քանի որ նրանք չենթարկվեցին իրական քաղաքականության նորմերին եւ որոշում ընդունեցին, որն արժանի է ժամանակակից քաղաքակիրթ աշխարհին»,-հայտարարել է սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը Երեւանում պատմաբան Սամվել Կարապետյանի հետ համատեղ մամլո ասուլիսում: Ըստ Հարությունյանի, երեկվա որոշումից Թուրքիան պետք է եզրակացություններ անի իր համար` հրաժարվի Ցեղասպանության ժխտման քաղաքականությունից` որդեգրելով ապաշխարհման քաղաքականություն:
Սոցիոլոգը հավելել է նաեւ, որ բանաձեւի ընդունումը ոչ մի փոփոխության չի հանգեցնի թուրք-ամերիկյան հարաբերություններում, քանի որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ԱՄՆ-ում միջանկյալ վիճակում է եւ այն կարող է չընդգրկվել Կոնգրեսի օրակարգում:
Ինչպես նշել է Հարությունյանը, հայ-թուրքական իրական հաշտեցման համար հարկավոր է փոխել երկու ժողովրդների հավաքական հիշողությունը, քանի որ եթե Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը եւ ներողություն խնդրի, Հայաստանը պետք է պատրաստ լինի ընդունել այդ ներողությունը:
Իր հերթին Ս.Կարապետյանը նշել է, թե այն, ինչ կարող է տալ Ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը Հայաստանին, մեզնից է կախված: «Ինձ համար առավել կարեւոր է, որ այս սերունդը լավ իմանա իր արմատներն ու պատմությունը, որպեսզի նույնիսկ մի քանի տասնյակ տարուց նա պատրաստ լինի տեր կանգնելու գերության մեջ գտնվող իր հայրենիքին»,-ասել է նա:
Պատմաբանը նաեւ չի համաձայնվել Հարությունյանի հետ այն հարցում, թե լոկ ներողությունը բավարար է հայ-թուրքական հաշտեցման համար: «Թուրքերն իրենց պետությունը ստեղծեցին իր ներկա սահմաններում Հայոց ցեղասպանության միջոցով եւ ԱՄՆ Կոնգրեսի կողմից թիվ 252 բանաձեւի հնարավոր ընդունումը կարող է ցնցումներ առաջացնել Թուրքիայում, քանի որ դա կհարվածի թուրքական պետության արմատներին»,-ասել է նա:
Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:Saturday, March 6, 2010
Թուրքիան պետք է հրաժարվի Ցեղասպանության ժխտման քաղաքականությունից` որդեգրելով ապաշխարհման քաղաքականություն
/PanARMENIAN.Net/ 05.03.2010 - «Մենք պետք է շնորհավորենք ԱՄՆ-ին Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձեւի ընդունման առիթով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների կոմիտեում, քանի որ նրանք չենթարկվեցին իրական քաղաքականության նորմերին եւ որոշում ընդունեցին, որն արժանի է ժամանակակից քաղաքակիրթ աշխարհին»,-հայտարարել է սոցիոլոգ Լյուդմիլա Հարությունյանը Երեւանում պատմաբան Սամվել Կարապետյանի հետ համատեղ մամլո ասուլիսում: Ըստ Հարությունյանի, երեկվա որոշումից Թուրքիան պետք է եզրակացություններ անի իր համար` հրաժարվի Ցեղասպանության ժխտման քաղաքականությունից` որդեգրելով ապաշխարհման քաղաքականություն:
Սոցիոլոգը հավելել է նաեւ, որ բանաձեւի ընդունումը ոչ մի փոփոխության չի հանգեցնի թուրք-ամերիկյան հարաբերություններում, քանի որ Հայոց ցեղասպանության ճանաչման հարցն ԱՄՆ-ում միջանկյալ վիճակում է եւ այն կարող է չընդգրկվել Կոնգրեսի օրակարգում:
Ինչպես նշել է Հարությունյանը, հայ-թուրքական իրական հաշտեցման համար հարկավոր է փոխել երկու ժողովրդների հավաքական հիշողությունը, քանի որ եթե Թուրքիան ճանաչի Ցեղասպանությունը եւ ներողություն խնդրի, Հայաստանը պետք է պատրաստ լինի ընդունել այդ ներողությունը:
Իր հերթին Ս.Կարապետյանը նշել է, թե այն, ինչ կարող է տալ Ցեղասպանության մասին բանաձեւի ընդունումը Հայաստանին, մեզնից է կախված: «Ինձ համար առավել կարեւոր է, որ այս սերունդը լավ իմանա իր արմատներն ու պատմությունը, որպեսզի նույնիսկ մի քանի տասնյակ տարուց նա պատրաստ լինի տեր կանգնելու գերության մեջ գտնվող իր հայրենիքին»,-ասել է նա:
Պատմաբանը նաեւ չի համաձայնվել Հարությունյանի հետ այն հարցում, թե լոկ ներողությունը բավարար է հայ-թուրքական հաշտեցման համար: «Թուրքերն իրենց պետությունը ստեղծեցին իր ներկա սահմաններում Հայոց ցեղասպանության միջոցով եւ ԱՄՆ Կոնգրեսի կողմից թիվ 252 բանաձեւի հնարավոր ընդունումը կարող է ցնցումներ առաջացնել Թուրքիայում, քանի որ դա կհարվածի թուրքական պետության արմատներին»,-ասել է նա:
Հայոց ցեղասպանությունը, որն իրագործվել է Օսմանյան կայսրությունում 1915-1923թթ., XX դարի առաջին ցեղասպանությունն էր, որի նախաձեռնողները երիտթուրքերն էին: Ցեղասպանության ժամանակ ոչնչացվեց վեց հայկական վիլայեթների բնակչությունը` շուրջ 1,5 մլն հայ: Եվս կես միլիոնը սփռվեց աշխարհով մեկ` սկիզբ դնելով հայկական Սփյուռքին:
Ժամանակակից Թուրքիան ժխտում է Հայոց ցեղասպանության պատմական փաստը եւ վարում է այդ փաստի ժխտման ներքին եւ արտաքին քաղաքականություն: Թուրքական պետության գործողությունները ներկայացվում են որպես «բռնագաղթ»` հայերի անվտանգությունն ապահովելու նպատակով: Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտության մասին խոսում են միայն առանձին թուրք մտավորականներ, որոնց թվում են պատմաբան Թաներ Աքչամն ու Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուկը:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment