Tert.am. 5-3-2010- Ադրբեջանի Միլի մեջլիսի նախագահ Օքթայ Ասադովը այսօր հանդես է եկել առաջարկով` կազմել հայտարարություն՝ բողոքելով երեկ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության մասին թիվ 252 բանաձևի։ դեմ Այս մասին հաղորդում է 1news.az-ը։
Ասադովի առաջարկն ընդունել են պատգամավորները։ Այդ նպատակով ստեղծվել է հատուկ հանձնաժողով, որի անդամները զբաղվում են բողոքի հայտարարության նախապատրաստմամբ։ Հայտարարության տեքստը կուղարկվի ԱՄՆ Կոնգրեսի Արտաքին հարաբերությունների հանձնաժողով։
Saturday, March 6, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment