Wednesday, March 10, 2010

Թուրքիայի վարչապետը շահել է ընդդիմադիր կուսակցության ղեկավարի դեմ դատը

News.am. 10-3-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը դատական հայց էր ներկայացրել «Ազգայնական շարժում» կուսակցության ղեկավար Դեւլեթ Բահչելիի դեմ, ով 2009-ի նոյեմբերի 17-ի կուսակցության խմբակցության ժողովում վիրավորել էր Էրդողանին։ «Արդարություն եւ զարգացում» կուսակցության առաջնորդ եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայց էր ներկայացրել, որ Դեւլեթ Բահչելին իրեն վիրավորելու համար փոխհատուցի 50 հազար լիրա։ Մարտի 10-ին Անկարայի 10-րդ դատարանը որոշում է կայացրել, որ Դեւլեթ Բահչելին պետք է Էրդողանին 10 հազար լիրա (7 հազար ԱՄՆ դոլար) փոխհատուցում վճարի։ Դատական նիստին ներկա են եղել Էրդողանի եւ Բահչելիի դատապաշտպանները։

No comments: