News.am. 9-3-2010- Մարսելում տեղի է ունեցել ցեղասպանությունների ժխտման քաղաքականության հակազդման վերաբերյալ միջոցառում:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, օրերս ֆրանսիական Մարսել քաղաքում տեղի է ունեցել Amnesie Internationale կազմակերպության հինգերորդ միջոցառումը, որի նպատակն է հակազդել 20-րդ դարի ցեղասպանությունների ժխտման քաղաքականությանը: Մտավորականության և արվեստի մի շարք ներկայացուցիչների հետ մեկտեղ միջոցառմանը մասնակցել է Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:
Ելույթ ունենալով կայացած կլոր սեղանի ընթացքում, Հովհաննես Գևորգյանը կանգ է առել 1988թ. ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի զանգվածային ջարդերի վրա և նշել է, որ խորհրդային իշխանությունների և միջազգային հանրության կողմից պատշաճ գնահատական չստանալով` նմանատիպ վայրագություններ կազմակերպվեցին Ադրբեջանի հայաբնակ քաղաքներում, իսկ այնուհետև վերածվեցին Լեռնային Ղարաբաղի դեմ լայնամասշտաբ պատերազմի:
Միաժամանակ նա նշել է, որ ցեղասպանությունների և զանգվածային ջարդերի` քաղաքական մակարդակով դատապարտումը կանխելու է նոր ողբերգությունները:Wednesday, March 10, 2010
Մարսելում ԼՂՀ ներկայացուցիչը մասնակցել է ցեղասպանությունների ժխտման քաղաքականության դեմ միջոցառմանը
News.am. 9-3-2010- Մարսելում տեղի է ունեցել ցեղասպանությունների ժխտման քաղաքականության հակազդման վերաբերյալ միջոցառում:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԼՂՀ ԱԳՆ մամուլի ծառայությունից, օրերս ֆրանսիական Մարսել քաղաքում տեղի է ունեցել Amnesie Internationale կազմակերպության հինգերորդ միջոցառումը, որի նպատակն է հակազդել 20-րդ դարի ցեղասպանությունների ժխտման քաղաքականությանը: Մտավորականության և արվեստի մի շարք ներկայացուցիչների հետ մեկտեղ միջոցառմանը մասնակցել է Ֆրանսիայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Հովհաննես Գևորգյանը:
Ելույթ ունենալով կայացած կլոր սեղանի ընթացքում, Հովհաննես Գևորգյանը կանգ է առել 1988թ. ադրբեջանական Սումգայիթ քաղաքում հայերի զանգվածային ջարդերի վրա և նշել է, որ խորհրդային իշխանությունների և միջազգային հանրության կողմից պատշաճ գնահատական չստանալով` նմանատիպ վայրագություններ կազմակերպվեցին Ադրբեջանի հայաբնակ քաղաքներում, իսկ այնուհետև վերածվեցին Լեռնային Ղարաբաղի դեմ լայնամասշտաբ պատերազմի:
Միաժամանակ նա նշել է, որ ցեղասպանությունների և զանգվածային ջարդերի` քաղաքական մակարդակով դատապարտումը կանխելու է նոր ողբերգությունները:
برچسبها:
Արցախ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment