Report.am. 9-3-2010- Թուրք կանանց առնվազն կեսը հանդիսանում է իրենց ամուսինների կողմից ֆիզիկական կամ սեքսուալ բռնությունների զոհ: Այս մասին ասվում է Մարտի 8-ի կանաց միջազգայի տոնի կապակցությամբ ՄԱԿ-ի Թուրքիայի գրասենյակի հայտարարության մեջ:
Կանայք մինչև այժմ լուրջ խնդիրներ ունեն աշխատանք գտնելու հարցում` կապված սոցիալական խոչընդոտներից բխող բացասական կարծրատիպերի հետ: Իսկ աշխատանք ունեցող կանայք անհամեմատ ավելի ցածր են վարձատրվում, քան տղամարդիկ:
Համաձայն ՄԱԿ-ի հրապարակած թվերի` տղամարդիկ որպես աշխատուժ Թուրքիայում կազմում են 70.5 տոկոս, կանայք` 26 տոկոս:
Կին պատգամավորները խորհրդարանում կազմում են 9.1 տոկոս, կին քաղաքապետները` 0.9:
Կանանց իրավունքների պաշտպանության ցուցանիշով Թուրքիան 101-րդն է 109 երկրների մեջ` իրենից հետ թողնելով միայն Տոնգային, Իրանին, Մարոկկոյին, Ալժիրին, Սաուդյան Արաբիային, Եգիպտոսին, Բանգլադեշին և Եմենին:
Անգրագիտությունը թուրք կանանց շրջանում կազմում է 9 տոկոս, ինչը նույնպես խիստ բացասական ցուցանիշ է:
Այս մասին տեղեկանում ենք թուրքական «Հյուրիեթից»:
Tuesday, March 9, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment