Tuesday, March 9, 2010

Իսրայելի և Սիրիայի միջև բանակցությունները կվերսկսվեն Թուրքիայի միջնորդությամբ

Report.am. 9-3-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտնել է, որ Իսրայելը համաձայնել է Թուրքիայի միջնորդությամբ վերսկսել Սիրիայի հետ բանակցությունները: Նշենք, որ 2008 թվականին Սիրիան և Իսրայելը սկսել են բանակցել Թուրքիայի միջնորդությամբ: Մինչդեռ երկխոսությունը դադարեցվել է ավելի քան մեկ տարի առաջ` Իսրայելի կողմից Գազայի հատվածում ռազմական գործողություններ սկսելուց հետո: Այդ ժամանակ էականորեն վատթարացել են նաև Անկարայի և Թել-Ավիվի հարաբերությունները: 2009 թվականին Իսրայելի արտաքին գործերի նախարար Ավիգդոր Լիբերմանը բացառել է Թուրքիայի միջնորդությամբ բանակցությունների վերսկսումը` պնդելով ուղիղ երկխոսության անհրաժեշտությունը, սակայն այժմ Թել-Ավիվը փոխել է որոշումը: «Իսրայելի և Սիրիայի միջև բանակցությունները կարող են վերսկսվել ցանկացած պահի»,- ասել էրդողանը:

No comments: