«Լրագիր» 10-3-2010- “Բոլորը նշում են, որ հանգուցալուծումը մոտ է, եզրափակիչ փուլ է մտել գործընթացը, սակայն անկեղծ ասած ես արագ հանգուցալուծումը ռեալ չեմ համարում: Բայց այն, որ ակտիվացել է գործընթացը, դա փաստ է”, մարտի 10-ին հայտարարել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Լրագրողները նկատել են, որ այդ դեպքում արդյոք նա համաձայն չէ Հայ ազգային կոնգրեսի գնահատականներին, որ իրադարձությունների զարգացումը մտահոգիչ է, իսկ հակամարտության հանգուցալուծումը` մոտ:
“Մտահոգությունները տեղին են, անհիմն չեն: Չի կարելի ասել, որ զարգացումները բարենպաստ են: Մտահոգությունների տեղիք կա: Եվ հիմա շատ ակնհայտ երեւում է, որ ժամանակին սխալ էր Ղարաբաղին բանակցային գործընթացից դուրս մղելը: Եվ այդ սխալը այսօր իրեն իսկապես, կարծում եմ, զգացնել է տալիս: Մտահոգվելու առիթ կա, ճնշումներն էլ գնալով կուժեղանան, բայց չեմ կարծում, որ հանգուցալուծումը մոտ է”, ասում է Ստեփան Դեմիրճյանը, նշելով նաեւ, որ գուցե ինքը սխալվում է:
Դեմիրճյանը նշել է, որ ճնշումներին դիմակայելու համար պետք է լինի լեգիտիմ իշխանություն: Նրա խոսքով, մենք պետք է այդ հարցերը լուծենք, ներքին հարցերը լուծենք, որ արտաքին ճնշումներ չլինեն: Ստեփան Դեմիրճյանը նաեւ ասել է, որ ավելի լավ է հակամարտությունը չկարգավորվի, քան կարգավորվի մեզ համար անբարենպաստ ձեւով: Իսկ ընդհանրապես, ըստ Ստեփան Դեմիրճյանի, լավ է, եթե հակամարտությունը կարգավորվի այնպես, որ մենք շահենք:Wednesday, March 10, 2010
ՂԱՐԱԲԱՂԻ ԽՆԴՐԻ ՀԱՆԳՈՒՑԱԼՈՒԾՈՒՄԸ ՄՈՏ ՉԷ
«Լրագիր» 10-3-2010- “Բոլորը նշում են, որ հանգուցալուծումը մոտ է, եզրափակիչ փուլ է մտել գործընթացը, սակայն անկեղծ ասած ես արագ հանգուցալուծումը ռեալ չեմ համարում: Բայց այն, որ ակտիվացել է գործընթացը, դա փաստ է”, մարտի 10-ին հայտարարել է ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը:
Լրագրողները նկատել են, որ այդ դեպքում արդյոք նա համաձայն չէ Հայ ազգային կոնգրեսի գնահատականներին, որ իրադարձությունների զարգացումը մտահոգիչ է, իսկ հակամարտության հանգուցալուծումը` մոտ:
“Մտահոգությունները տեղին են, անհիմն չեն: Չի կարելի ասել, որ զարգացումները բարենպաստ են: Մտահոգությունների տեղիք կա: Եվ հիմա շատ ակնհայտ երեւում է, որ ժամանակին սխալ էր Ղարաբաղին բանակցային գործընթացից դուրս մղելը: Եվ այդ սխալը այսօր իրեն իսկապես, կարծում եմ, զգացնել է տալիս: Մտահոգվելու առիթ կա, ճնշումներն էլ գնալով կուժեղանան, բայց չեմ կարծում, որ հանգուցալուծումը մոտ է”, ասում է Ստեփան Դեմիրճյանը, նշելով նաեւ, որ գուցե ինքը սխալվում է:
Դեմիրճյանը նշել է, որ ճնշումներին դիմակայելու համար պետք է լինի լեգիտիմ իշխանություն: Նրա խոսքով, մենք պետք է այդ հարցերը լուծենք, ներքին հարցերը լուծենք, որ արտաքին ճնշումներ չլինեն: Ստեփան Դեմիրճյանը նաեւ ասել է, որ ավելի լավ է հակամարտությունը չկարգավորվի, քան կարգավորվի մեզ համար անբարենպաստ ձեւով: Իսկ ընդհանրապես, ըստ Ստեփան Դեմիրճյանի, լավ է, եթե հակամարտությունը կարգավորվի այնպես, որ մենք շահենք:
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment