Aysor.am. 9-3-2010- Միացյալ Նահանգներն «իրենց գործընկերների հետ Իրանի վրա ճնշման նոր միջոցներ են մշակում»: Այդ մասին, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, երեկ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Ըստ նրա, Իրանի քաղաքականության փոփոխությանն ուղղված «հստակ ազդանշան ուղարկելու լավագույն միջոց» է միջազգային հանրության միաձայն հանդես գալն ու ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նոր բանաձևի ընդունումը:
Պետքարտուղարի խոսքերով, «Միացյալ Նահանգներն աննախադեպ միջոցներ են նախաձեռնել` Իրանի միջուկային ծրագրերի հետ կապված հարցերի կառուցողական լուծման ուղղությամբ, բայց իրանական առաջնորդները չգնացին դրանց ընդառաջ և միջազգային հանրությանը փոքր հնարավորություն թողեցին»:
Հ.Քլինթոնը նաև նշել է, որ «Թեհրանին կցուցադրվի այն, որ նրա որոշումները անհետևանք չեն մնալու»:
Նա նաև ընգծել է, որ Իրանի առնչությամբ թե ԱՄՆ-ն և թե այլ երկրները «կառուցողական երկխոսություն են վարում տարբեր երկրների հետ, այդ թվում նաև` Չինաստանի»:Tuesday, March 9, 2010
Քլինթոն. ԱՄՆ-ը Իրանի վրա ճնշման նոր միջոցներ են մշակում
Aysor.am. 9-3-2010- Միացյալ Նահանգներն «իրենց գործընկերների հետ Իրանի վրա ճնշման նոր միջոցներ են մշակում»: Այդ մասին, ըստ ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի, երեկ հայտարարել է ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:
Ըստ նրա, Իրանի քաղաքականության փոփոխությանն ուղղված «հստակ ազդանշան ուղարկելու լավագույն միջոց» է միջազգային հանրության միաձայն հանդես գալն ու ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի նոր բանաձևի ընդունումը:
Պետքարտուղարի խոսքերով, «Միացյալ Նահանգներն աննախադեպ միջոցներ են նախաձեռնել` Իրանի միջուկային ծրագրերի հետ կապված հարցերի կառուցողական լուծման ուղղությամբ, բայց իրանական առաջնորդները չգնացին դրանց ընդառաջ և միջազգային հանրությանը փոքր հնարավորություն թողեցին»:
Հ.Քլինթոնը նաև նշել է, որ «Թեհրանին կցուցադրվի այն, որ նրա որոշումները անհետևանք չեն մնալու»:
Նա նաև ընգծել է, որ Իրանի առնչությամբ թե ԱՄՆ-ն և թե այլ երկրները «կառուցողական երկխոսություն են վարում տարբեր երկրների հետ, այդ թվում նաև` Չինաստանի»:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment