Panorama.am. 16-3-2010- Նախօրեին` հանդիպելով Թուրքիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն խորհրդակցություն է անցկացրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերի շուրջ:
Նշենք, որ խորհրդակցությունն ընթացել է դռնփակ:
Թուրքական «Սաբահ» (Sabah) օրաթերթի տեղեկացմամբ` Դավութօղլուն Հայաստանի հետ ստորագրած արձանագրությունների վավերացումը ձգձգելու մասին առաջարկներին ի պատասխան ասել է.
«Արձանագրությունները ձգձգելը ճիշտ չի լինի: Մենք նման մտադրություն չունենք: Արձանագրություններն այդ իմաստով մեզ համար կարևոր գործիք, լծակ են: Մեն դա որպես արգելակ ենք օգտագործում»:
Հանձնաժողովականները Դավութօղլուին նաև առաջարկել են արտաքսել Թուրքիայում անօրինականորեն բնակվող ու աշխատող շուրջ 70.000 հայերի: Արտգործնախարարն ընդդիմացել է այդ առաջարկին` ասելով.
«Նման բան անելը հաղթաթուղ կլինի այդ հարցում մեր դեմ հանդես եկող երկրների ձեռքին: Բոլոր երկրների լրագրողները կսկսեն նյութեր հրապարակել արտաքսված հայերի մասին, ու ռասիզմի տպավորություն կձևավորի: Թուրքիան առավել դժվարին կացության մեջ կընկնի»:Tuesday, March 16, 2010
Դավութօղլու. Արձանագրությունները ձգձգելը ճիշտ չի լինի, մենք նման մտադրություն չունենք
Panorama.am. 16-3-2010- Նախօրեին` հանդիպելով Թուրքիայի խորհրդարանի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամների հետ, արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն խորհրդակցություն է անցկացրել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման և Ցեղասպանության միջազգային ճանաչման հարցերի շուրջ:
Նշենք, որ խորհրդակցությունն ընթացել է դռնփակ:
Թուրքական «Սաբահ» (Sabah) օրաթերթի տեղեկացմամբ` Դավութօղլուն Հայաստանի հետ ստորագրած արձանագրությունների վավերացումը ձգձգելու մասին առաջարկներին ի պատասխան ասել է.
«Արձանագրությունները ձգձգելը ճիշտ չի լինի: Մենք նման մտադրություն չունենք: Արձանագրություններն այդ իմաստով մեզ համար կարևոր գործիք, լծակ են: Մեն դա որպես արգելակ ենք օգտագործում»:
Հանձնաժողովականները Դավութօղլուին նաև առաջարկել են արտաքսել Թուրքիայում անօրինականորեն բնակվող ու աշխատող շուրջ 70.000 հայերի: Արտգործնախարարն ընդդիմացել է այդ առաջարկին` ասելով.
«Նման բան անելը հաղթաթուղ կլինի այդ հարցում մեր դեմ հանդես եկող երկրների ձեռքին: Բոլոր երկրների լրագրողները կսկսեն նյութեր հրապարակել արտաքսված հայերի մասին, ու ռասիզմի տպավորություն կձևավորի: Թուրքիան առավել դժվարին կացության մեջ կընկնի»:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment