Tert.am. 15-3-2010- Էստոնիայի մայրաքաղաքում ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իր առջև նպատակ է դրել ստեղծել հայկական քաղաքական կուսակցություն։ Մշակվում են կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրը։ Աշխատանքային խմբի ղեկավարն է Էստոնիայի քաղաքացի, հայազգի Գրիգոր Հայրապետյանը։ Այս մասին հաղորդում է Армянский вестник Эстонии-ն։
Քաղաքական կուսակցությունների մասին Էստոնիայի Հանրապետության օրենքի համաձայն՝ նոր կուսակցության ձևավորման համար անհրաժեշտ է առնվազն 1000 անդամ։
«Այսօր, երբ քաղաքակիրթ աշխարհն ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը, մենք՝ էստոնաբնակ հայերս, չպետք է անմասն մնանք երկար սպասված պատմական իրադարձությանը...»,- նշված է աշխատանքային խմբի հաղորդագրությունում։
Հաղորդագրությունում նաև ասվում է, որ որոշ ժամանակ անց Էստոնիայի հայկական կուսակցությունը կձգտի ունենալ սեփական և բոլորին մատչելի անկախ լրատվամիջոց, այդ թվում նաև՝ հայալեզու, ինչպես նաև իր ներկայացուցիչները պետական իշխանության ստորին և վերին օղակներում։
Նշենք, որ Էստոնիայում գործունակ հայկական քաղաքական կուսակցություն ստեղծելու գաղափարհ մասին աշխատանքային խմբի անդամները զրուցել և դրական պատասխան են ստացել Էստոնիայի Կենտրոնամետ կուսակցության ղեկավար և Տալինի քաղաքապետ Էդգար Սավիսաարից։Monday, March 15, 2010
Էստոնիայի հայերը քաղաքական կուսակցություն են հիմնում
Tert.am. 15-3-2010- Էստոնիայի մայրաքաղաքում ստեղծվել է աշխատանքային խումբ, որն իր առջև նպատակ է դրել ստեղծել հայկական քաղաքական կուսակցություն։ Մշակվում են կուսակցության կանոնադրությունն ու ծրագիրը։ Աշխատանքային խմբի ղեկավարն է Էստոնիայի քաղաքացի, հայազգի Գրիգոր Հայրապետյանը։ Այս մասին հաղորդում է Армянский вестник Эстонии-ն։
Քաղաքական կուսակցությունների մասին Էստոնիայի Հանրապետության օրենքի համաձայն՝ նոր կուսակցության ձևավորման համար անհրաժեշտ է առնվազն 1000 անդամ։
«Այսօր, երբ քաղաքակիրթ աշխարհն ընդունում է Հայոց ցեղասպանության փաստը, մենք՝ էստոնաբնակ հայերս, չպետք է անմասն մնանք երկար սպասված պատմական իրադարձությանը...»,- նշված է աշխատանքային խմբի հաղորդագրությունում։
Հաղորդագրությունում նաև ասվում է, որ որոշ ժամանակ անց Էստոնիայի հայկական կուսակցությունը կձգտի ունենալ սեփական և բոլորին մատչելի անկախ լրատվամիջոց, այդ թվում նաև՝ հայալեզու, ինչպես նաև իր ներկայացուցիչները պետական իշխանության ստորին և վերին օղակներում։
Նշենք, որ Էստոնիայում գործունակ հայկական քաղաքական կուսակցություն ստեղծելու գաղափարհ մասին աշխատանքային խմբի անդամները զրուցել և դրական պատասխան են ստացել Էստոնիայի Կենտրոնամետ կուսակցության ղեկավար և Տալինի քաղաքապետ Էդգար Սավիսաարից։
برچسبها:
Սփյուռք
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment