
News.am. 8-3-2010- Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ ներողություն խնդրի Հայաստանից: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի քրդական «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության Բիթլիսից ընտրված պատգամավոր Մեհմեդ Նեզիր Քարաբաշը՝ մեկնաբանելով օրեր առաջ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովում Ցեղասպանության բանաձեւի ընդունման փաստը:
Թուրքական Haber27-ի փոխանցմամբ՝ Քարաբաշը նշել է, որ դարասկզբին հայերի հետ տեղի ունեցածը երբեք Թուրքիայում չի քննարկվել ու չի ընդունվել, եւ ամոթ է, որ ապրիլի 24-ից առաջ ԱՄՆ-ը եւ եվրոպական երկրների խորհրդարաններն են քննարկում դա, եւ ոչ թե Թուրքիան։
Հիշեցնենք, որ մարտի 4-ին ԱՄՆ Կոնգրեսի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը 23-22 ձայների հարաբերակցությամբ ընդունեց Հայոց ցեղասպանությունը դատապարտող բանաձեւը:
No comments:
Post a Comment