Friday, March 5, 2010

Այսօր Վերաքննիչում կլսվի Իսկանդարյանի դեմ հայցը

Panorama.am. 5-3-2010- Այսօր՝ ժամը 15:00-ին, Վերաքննիչ դատարանում լսվելու է «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն հասարակական կազմակերպության (նախագահ`Արմեն Այվազյան) հայցադիմումի վերաբերյալ դատարանի վճիռը` ընդդեմ «Կովկասյան ինստիտուտ» հիմնադրամի (տնօրեն` Ալեքսանդր Իսկանդարյան): Հիշեցնենք, որ «Արարատ» ռազմավարագիտական կենտրոն ՀԿ-ն հայցադիմում էր ներկայացրել Կենտրոն և Նորք Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` պահանջելով «Կովկասի ինստիտուտին» պարտավորեցնել հերքել Հայոց ցեղասպանության եղելությունը վիճարկող հրապարակումը¸ արգելել Ցեղասպանության բառի չակերտավոր կիրառումը և վնասի փոխհատուցում պահանջել: Առաջին ատյանի դատարանը չբավարարեց հայցը: Պատասխանող կողմը «Կովկասի ինստիտուտ» հիմնադրամն է¸ որը 2008-ին Երևանում հրատարակել է «Կովկասյան հարևանություն. Թուրքիան և Հարավային Կովկասը» վերնագրով գիրքը¸ գրքի խմբագիրը ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն է:

No comments: