Aysor.am. 4-3-2010- Միացյալ Նահանգները և իր արևմտյան դաշնակիցները` Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, ՄԱԿ Անվտանգության խորհրդի մյուս երկու մշտական անդամներին` Ռուսաստանին և Չինաստանին, փոխանցել են հստակ առաջարկներ ԱԽ-ի բանաձևի նախագծի մանրամասների վերաբերյալ, որն Իրանի դեմ պատժամիջոցներ է պարունակում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին չորեքշաբթի երեկոյան արևմտյան դիվանագետները հայտնել են ՄԱԿ-ի կենտրոնակայանում` չցանկանալով հրապարակել իրենց անունները:
Միաժամանակ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունում դեռ չեն հաստատել Իրանի դեմ նոր պատժամիջոցային բանաձևի առաջարկների փոխանցման մասին:
ՄԱԿ-ի կենտրոնակայնում դիվանագիտական աղբյուրները հաղորդել են, որ բանաձևի նախագծի նոր տարբերակում խոսք է գնում Իրանի ղեկավարության, այդ թվում նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, վրա ազդելու միջոցների մասին:
Մասնավորապես, ինչպես հաղորդում է աղբյուրը, սահմանափակումներ են առաջարկվում նավագնացության, բանկային և ապահովագրական ոլորտներում: Դիվանագետների համաձայն, խոսքն այն պատժամիջոցների խստացման մասին է, որոնք արդեն ՄԱԿ ԱԽ նախորդ բանաձևերով գործում են իրանական կողմի հանդեպ: Դրանցից վերջինն ընդունվել էր 2006 թ. հոկտեմբերին:
Առաջարկվում է նաև ընդլայնել իրավաբանական և ֆիզիկական անձանց ցուցակը, որոնց հանդեպ կգործեն այնպիսի պատժամիջոցներ, ինչպես օրինակ` արտասահմանյան հաշիվների սառեցում և արտասահմանյան ուղևորությունների արգելք, -հաղորդում է գործակալությունը:Thursday, March 4, 2010
ՌԴ-ին և ՉԺՀ-ին փոխանցվել են Իրանի դեմ պատժամիջոցների առաջարկներ
Aysor.am. 4-3-2010- Միացյալ Նահանգները և իր արևմտյան դաշնակիցները` Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան, ՄԱԿ Անվտանգության խորհրդի մյուս երկու մշտական անդամներին` Ռուսաստանին և Չինաստանին, փոխանցել են հստակ առաջարկներ ԱԽ-ի բանաձևի նախագծի մանրամասների վերաբերյալ, որն Իրանի դեմ պատժամիջոցներ է պարունակում: Այս մասին ՌԻԱ Նովոստիին չորեքշաբթի երեկոյան արևմտյան դիվանագետները հայտնել են ՄԱԿ-ի կենտրոնակայանում` չցանկանալով հրապարակել իրենց անունները:
Միաժամանակ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցչությունում դեռ չեն հաստատել Իրանի դեմ նոր պատժամիջոցային բանաձևի առաջարկների փոխանցման մասին:
ՄԱԿ-ի կենտրոնակայնում դիվանագիտական աղբյուրները հաղորդել են, որ բանաձևի նախագծի նոր տարբերակում խոսք է գնում Իրանի ղեկավարության, այդ թվում նաև Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, վրա ազդելու միջոցների մասին:
Մասնավորապես, ինչպես հաղորդում է աղբյուրը, սահմանափակումներ են առաջարկվում նավագնացության, բանկային և ապահովագրական ոլորտներում: Դիվանագետների համաձայն, խոսքն այն պատժամիջոցների խստացման մասին է, որոնք արդեն ՄԱԿ ԱԽ նախորդ բանաձևերով գործում են իրանական կողմի հանդեպ: Դրանցից վերջինն ընդունվել էր 2006 թ. հոկտեմբերին:
Առաջարկվում է նաև ընդլայնել իրավաբանական և ֆիզիկական անձանց ցուցակը, որոնց հանդեպ կգործեն այնպիսի պատժամիջոցներ, ինչպես օրինակ` արտասահմանյան հաշիվների սառեցում և արտասահմանյան ուղևորությունների արգելք, -հաղորդում է գործակալությունը:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment