Wednesday, March 3, 2010

Today’s Zaman. Օբաման շարունակում է դրդել Երեւանին ու Անկարային՝ առաջ ընթանալ

News.am. 3-3-2010- ԱՄՆ կոնգրեսում մարտի 4-ին հայերի ցեղասպանության վերաբերյալ 252-րդ բանաձեւի քննարկման նախօրեին ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման կշարունակի դրդել, որպեսզի Երեւանն ու Անկարան առաջ ընթանան հարաբերությունների կարգավորման ճանապարհով: Այս մասին գրել է թուրքական Today’s Zaman թերթը: Պարբերականը մեջբերել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ֆիլիպ Քրոուլիի խոսքերը. «Մենք չենք փոխել մեր դիրքորոշումը հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման վերաբերյալ: Մենք շարունակում ենք համագործակցել երկու կողմերի հետ բարձր մակարդակով՝ դրդելով նրանց առաջընթաց արձանագրել այդ հարցում: Հասկանում ենք, թե որքան դժվարություններ կան՝ կապված 90 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների հետ: Այս հարցում չկա միասնական կարծիք, սակայն մենք հավանություն ենք տալիս համարձակ քայլերին, որոնք արվում են այդ երկրների ղեկավարների կողմից, որպեսզի այդ հարցում հետընթաց չլինի»: Վերը նշված բանաձեւի առնչությամբ Քրոուլին ասել է, որ Սպիտակ տունը շատ լավ հասկանում է խնդրի նրբությունն ու զգայունությունը: Այնուհետեւ աղբյուրը հիշեցնում է, որ երկուշաբթի օրը Անկարան կոչ է արել Վաշինգթոնին ջանքեր գործադրել, որպեսզի թույլ չտրվի Կոնգրեսում այդ բանաձեւի ընդունումը՝ սպառնալով, որ հակառակ դեպքում կվատանան Անկարայի ու Վաշինգթոնի հարաբերությունները:

No comments: