Tuesday, April 20, 2010

Շվեդիայի հայերը կոչ են անում ապրիլի լույս 24-ի գիշերը մոմ վառել ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի

PanARMENIAN.Net - 19 ապրիլի 2010 - Շվեդիայի հայկական համայնքը նախաձեռնում է “Լուսավորենք գիշերը”` Light the night ակցիան: Ինչպես հաղորդում է Շվեդիայի Հայկական ասոցիացիայի ղեկավար Վահագն Ավետյանը, համայնքը կոչ է անում բոլորին ապրիլի լույս 24-ի գիշերը մոմ վառել ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի: “Մոմ վառելով պատուհանագոգին, մենք ցույց կտանք, որ զոհերի հիշատակը հավերժ է, և, որ մենք արդարություն և խաղաղություն ենք պահանջում”,-հայտարարել է Վահագն Ավետյանը:

No comments: