PanARMENIAN.Net - 15 ապրիլի 2010 - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը նամակով դիմել է Ներկայացուցիչների պալատի իր գործընկերներին: Նամակում Բերմանը թուրքական լոբբիին մեղադրում է 252 բանաձևը ձախողելու մեջ: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), կոնգրեսականի նամակում ընդգծվում է, որ իր համար անընդունելի են այն կոնգրեսականների փաստարկները, որոնք փորձում են արգելափակել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի ընդունումը:
“Նախագահ Բերմանը քննադատում է թուրքական լոբբիի կողմից ստեղծված յուրաքանչյուր առիթ, որ օգտագործվում է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը հետաձգելու, ձախողելու և արգելափակելու համար: Մենք հույս ունենք, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և մեծամասնության առաջնորդ Սթենի Հոյերը կհետևեն Հովարդ Բերմանի օրինակին և ակտիվ աշխատանք կանցկացնեն իրենց գործընկերների հետ, որպեսզի 252 բանաձևն ընդունվի”,- հայտարարել է ANCA տնօրեն Արամ Համբարյանը:
Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 23 “կողմ” և 22 “դեմ” ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը:Thursday, April 15, 2010
Հովարդ Բերմանը թուրքական լոբբիին մեղադրում է 252 բանաձևի ձախողման մեջ
PanARMENIAN.Net - 15 ապրիլի 2010 - ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովի նախագահ Հովարդ Բերմանը նամակով դիմել է Ներկայացուցիչների պալատի իր գործընկերներին: Նամակում Բերմանը թուրքական լոբբիին մեղադրում է 252 բանաձևը ձախողելու մեջ: Ինչպես հաղորդում է Ամերիկայի Հայ դատի հանձնախումբը (ANCA), կոնգրեսականի նամակում ընդգծվում է, որ իր համար անընդունելի են այն կոնգրեսականների փաստարկները, որոնք փորձում են արգելափակել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևի ընդունումը:
“Նախագահ Բերմանը քննադատում է թուրքական լոբբիի կողմից ստեղծված յուրաքանչյուր առիթ, որ օգտագործվում է Հայոց ցեղասպանության բանաձևի ընդունումը հետաձգելու, ձախողելու և արգելափակելու համար: Մենք հույս ունենք, որ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին և մեծամասնության առաջնորդ Սթենի Հոյերը կհետևեն Հովարդ Բերմանի օրինակին և ակտիվ աշխատանք կանցկացնեն իրենց գործընկերների հետ, որպեսզի 252 բանաձևն ընդունվի”,- հայտարարել է ANCA տնօրեն Արամ Համբարյանը:
Մարտի 4-ին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի արտաքին գործերի հանձնաժողովը 23 “կողմ” և 22 “դեմ” ձայներով ընդունել է Հայոց ցեղասպանության մասին 252 բանաձևը:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment