Wednesday, April 21, 2010

BBC.«Թուրքիայի այս տարվա քաղաքական լոբբինգը Վաշինգթոնում ապարդյուն էր»

Panorama.am. 21-4-2010- Ինչպես տեղեկացնում է BBC-ի ռուսալեզու ծառայությունը(http://www.bbc.co.uk/russian/international/2010/04/100419_turkey_armenia_guidelines.shtml) Թուրքիայի արտգործնախարարությունն իր դեսպանատների և տարբեր երկրներում իր ներկայացուցչությունների համար 10 կետից բաղկացած հրահանգների ցուցակ է պատրաստել, որում ասվում է, թե ինչպես է պետք արձագանքել Օսմանյան կայսրությունում հայերի ցեղասպանության վերաբերյալ հայտարարություններին: 10 հրահանգ պարունակող այս փաստաթղթում թուրք պաշտոնյաներին խորհուրդ է տրվում ընդգծել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման կարևորությունը: Ինչպես հաղորդում է Անկարայում BBC-ի թղթակից Ջոնաթան Հեթը` Թուրքիան շատ ցավագին է վերաբերվում 1915-16 թթ-ների հայոց ջարդերը որպես ցեղասպանություն որակելու հարցին: Ամեն տարի թուրքական կառավարությունն ահռելի գումարներ է ծախսում Վաշինգթոնում քաղաքական լոբբինգ իրականացնելու համար: «Սակայն այս տարի Թուրքիայի ջանքերն ապարդյուն անցան, քանի որ ԱՄՆ-ի Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովն ի վերջո ընդունեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ 252-րդ բանաձևը»,- գրում է BBC-ն:

No comments: