Tert.am. 17-4-2010- Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ, Թուրքիայի ամենախոշոր ընդդիմադիր կուսակցությունը) չպետք է դեմ ընդդիմանա Երևանի և Անկարայի միջև մեկնարկած հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս մասին, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Բրյուսելում ԺՀԿ-ի առաջնորդ Դենիզ Բայքալի և նրա տեղակալ Օնուր Օյմենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրախորհրդարանի սոցիալիստների խմբակցության փոխնախագահ Հանս Սվոբոդան:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի ԺՀԿ-ն աջակցի Թուրքիայում իրականացվող բարեփոխումներին, սահմանադրական փոփոխություններին, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ցանկանում ենք` որ ԺՀԿ–ն աջակցի քրդական հարցի և կիպրական հիմնախնդրի կարգավորմանը»,- հայտարարել է Սվոբոդան:Saturday, April 17, 2010
Հանս Սվոբոդան Թուրքիայի ընդդիմությանը կոչ է անում աջակցել հայ-թուրքական գործընթացին
Tert.am. 17-4-2010- Թուրքիայի Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը (ԺՀԿ, Թուրքիայի ամենախոշոր ընդդիմադիր կուսակցությունը) չպետք է դեմ ընդդիմանա Երևանի և Անկարայի միջև մեկնարկած հարաբերությունների կարգավորման գործընթացին: Այս մասին, թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ, Բրյուսելում ԺՀԿ-ի առաջնորդ Դենիզ Բայքալի և նրա տեղակալ Օնուր Օյմենի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Եվրախորհրդարանի սոցիալիստների խմբակցության փոխնախագահ Հանս Սվոբոդան:
«Մենք ցանկանում ենք, որպեսզի ԺՀԿ-ն աջակցի Թուրքիայում իրականացվող բարեփոխումներին, սահմանադրական փոփոխություններին, Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների կարգավորման գործընթացին: Ցանկանում ենք` որ ԺՀԿ–ն աջակցի քրդական հարցի և կիպրական հիմնախնդրի կարգավորմանը»,- հայտարարել է Սվոբոդան:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment