«Լրագիր» 19-4-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կիրակի օրը NTV հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ հաջորդ տարի երկրում կարող է հանրաքվե անցկացվել` կառավարման նախագահական համակարգի անցնելու հարցով: Թուրքիայի նախագահին ներկայում ընտրում է խորհրդարանը:
Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին` Էրդողանը հավանական է համարել դրանց հաստատումը խորհրդարանում: «Իսկ եթե խորհրդարանը հավանություն չտա փոփոխություններին, մենք հարցը կդնենք հանրաքվեի, որի ժամանակ թուրք ժողովուրդը կորոշի դրանց ճակատագիրը», ասել է Թուրքիայի վարչապետը:
Նշենք, որ բացի այս փոփոխությունից, Էրդողանը ձգտում է Սահմանադրության մեջ փոխել մի շարք կետեր, որոնք վերաբերում են երկրի քաղաքական համակարգին: Մասնավորապես, նա փորձում է հանել կուսակցություններն արգելելու մասին դրույթը: Բանն այն է, որ Էրդողանի կուսակցությունը մի քանի անգամ փակվել է, եւ վերաբացվել այլ անուններով: Վերջերս էլ Թուրքիայի Սահմանադրական դատարանը քննարկում էր Էրդողանի Արդարություն ու զարգացում կուսակցությունն արգելելու հարցը:Monday, April 19, 2010
ԷՐԴՈՂԱՆԸ ՁԳՏՈՒՄ Է ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ
«Լրագիր» 19-4-2010- Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Էրդողանը կիրակի օրը NTV հեռուստատեսությանը տված հարցազրույցում ասել է, որ հաջորդ տարի երկրում կարող է հանրաքվե անցկացվել` կառավարման նախագահական համակարգի անցնելու հարցով: Թուրքիայի նախագահին ներկայում ընտրում է խորհրդարանը:
Անդրադառնալով սահմանադրական փոփոխություններին` Էրդողանը հավանական է համարել դրանց հաստատումը խորհրդարանում: «Իսկ եթե խորհրդարանը հավանություն չտա փոփոխություններին, մենք հարցը կդնենք հանրաքվեի, որի ժամանակ թուրք ժողովուրդը կորոշի դրանց ճակատագիրը», ասել է Թուրքիայի վարչապետը:
Նշենք, որ բացի այս փոփոխությունից, Էրդողանը ձգտում է Սահմանադրության մեջ փոխել մի շարք կետեր, որոնք վերաբերում են երկրի քաղաքական համակարգին: Մասնավորապես, նա փորձում է հանել կուսակցություններն արգելելու մասին դրույթը: Բանն այն է, որ Էրդողանի կուսակցությունը մի քանի անգամ փակվել է, եւ վերաբացվել այլ անուններով: Վերջերս էլ Թուրքիայի Սահմանադրական դատարանը քննարկում էր Էրդողանի Արդարություն ու զարգացում կուսակցությունն արգելելու հարցը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment