Tuesday, April 27, 2010

Հրանտ Դինքի սպանության հանգամանքները կուսումնասիրեն թուրքական խորհրդարանում

News.am. 27-4-2010- Թուրքիայի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը Հրանտ Դինքի սպանության հանգամանքները խորհրդարանում ուսումնասիրելու նախագիծ է պատրաստել: Թուրքական Radikal-ի փոխանցմամբ` իշխող կուսակցության նախագծի ընդունման պարագայում, Թուրքիայի խորհրդարանը կսկսի ուսումնասիրել 2007-ի հունվարի 19-ին «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանությունը: Ներկայումս Դինքի սպանության գործով մեղադրվում են սպանությունը իրականացրած Օգյուն Սամասթը, վերջինիս հրահանգավորած Յասին Հայալը եւ Էրհան Թունջելը: Սակայն Դինքի ընտանիքի փաստաբանները պահանջում են երեւան հանել սպանության ետեւում կանգնած իրական դեմքերին: Բացի այդ, ուսումնասիրություններ են կատարվում նաեւ «Վանդակ» գործողությունների նախագծի եւ «Էրգենեկոնի» գործերի հետ Դինքի սպանության կապը ապացուցելու ուղղությամբ:

No comments: