Thursday, April 29, 2010

Իրանի նախագահ. Թուրքիան սատարում է Իրանին միջազգային հարթությունում

Haynews.am. 29-4-2010- Իրանի նախագահ Մահմուդ Ահմեդինեժադը հայտարարել է, որ Իրանն ու Թուրքիան ունեն ընդհանուր շահեր և միջազգային մակարդակով սատարում եմ միմյանց, հայտնում է IRNA-ն: Այս մասին հայտնել է Ահմեդինեժադն Իրանում Թուրքիայի նորանշանակ դեսպան Ումիթ Յարդըմը հետ հանդիպման ժամանակ: Վերջինս նշել է. «Տարածաշրջանում անվանգության ապահովումը Իրանի և Թուրքիայի հիմնական պարտականություններն են: Երկու երկրները սատարում են միմյանց միջազգային հարթությունում և այդ փոխադարդ աջակցությունը տևական է լինելու»:

No comments: