Aysor.am. 22-4-2010- Ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Էլխան Մեհդիովը, կարծիք հայտնելով ԱՄՆ- Ադրբեջան ներկայիս սառը հարաբերությունների վերաբերյալ, նշել է. «ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա խնդիրների պատճառն այն է, որ Ադրբեջանում ժողովրդավարությունը գտնվում է ծայրահեղ վիճակում, արգելվում է ընդդիմադիր մամուլի և կուսակցությունների գործունեությունը»: Այդ մասին հայտնում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը:
Կայքի փոխանցմամբ ադրբեջանցի մեկ այլ քաղաքական վերլուծաբան Էլդար Նամազովի կարծիքով` ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում առկա լարվածության հիմնական պատճառը Ադրբեջանում «Ազատություն», «Ամերիկայի ձայն» և «BBC» ռադիոկայանների ադրբեջանական ծառայության գործունեության սահմանափակումը, լրագրողների անհիմն ձերբակալումը, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարումն է:
Նշենք, որ իրանական «իռնա.իռ» կայքը անցյալ շաբաթ հոդված էր հրապարակել, որտեղ նշված էր, որ ԱՄՆ-Ադրբեջան լարված հարաբերությունները նոր թափ առան ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի`Իլհամ Ալիևին վաշինգտոնյան հավաքին հրավերք չուղարկելուց, ինչպես նաև Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած քննադատական զեկույցից հետո:Thursday, April 22, 2010
ԱՄՆ-Ադրբեջան լարվածության պատճառը ժողովրդավարությունն է
Aysor.am. 22-4-2010- Ադրբեջանցի քաղաքական վերլուծաբան Էլխան Մեհդիովը, կարծիք հայտնելով ԱՄՆ- Ադրբեջան ներկայիս սառը հարաբերությունների վերաբերյալ, նշել է. «ԱՄՆ-ի և Ադրբեջանի հարաբերություններում առկա խնդիրների պատճառն այն է, որ Ադրբեջանում ժողովրդավարությունը գտնվում է ծայրահեղ վիճակում, արգելվում է ընդդիմադիր մամուլի և կուսակցությունների գործունեությունը»: Այդ մասին հայտնում է իրանական «արաննյուզ.իռ» կայքը:
Կայքի փոխանցմամբ ադրբեջանցի մեկ այլ քաղաքական վերլուծաբան Էլդար Նամազովի կարծիքով` ԱՄՆ-Ադրբեջան հարաբերություններում առկա լարվածության հիմնական պատճառը Ադրբեջանում «Ազատություն», «Ամերիկայի ձայն» և «BBC» ռադիոկայանների ադրբեջանական ծառայության գործունեության սահմանափակումը, լրագրողների անհիմն ձերբակալումը, ինչպես նաև մարդու իրավունքների և ազատությունների ոտնահարումն է:
Նշենք, որ իրանական «իռնա.իռ» կայքը անցյալ շաբաթ հոդված էր հրապարակել, որտեղ նշված էր, որ ԱՄՆ-Ադրբեջան լարված հարաբերությունները նոր թափ առան ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի`Իլհամ Ալիևին վաշինգտոնյան հավաքին հրավերք չուղարկելուց, ինչպես նաև Ադրբեջանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ ԱՄՆ պետդեպարտամենտի հրապարակած քննադատական զեկույցից հետո:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment