Thursday, April 15, 2010

«Թե ասա քո ի՞նչ գործն ա»

Haynews.am. 15-4-2010- Թուրքիայի վարչապետ Էրդողանը շարունակում է իր սկանդալային և հակահայկական հայտարարություններով հանդես գալը: Այժմ Էրդողանը կարծես թե մոռացել է հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման մասին և անցել է ղարաբաղյան խնդրին: Վերջինս Վաշինգթոնից վերադառնալուց հետո լրագրողներին հայտարարել է, թե իբր «Հայաստանը պատրաստ չէ Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմանը»: Նկատենք նաև, որ Էրդողանը հայտարարել է, թե իբր Լեռնային Ղարաբաղի խնդիրը քննարկել է Օբամայի և Մեդվեդևի հետ: Հետաքրքրական է, որ Կրեմլի և Սպիտակ Տան պաշտոնական հաղորդագրությունների մեջ տառ անգամ չկա այն մասին, որ ԱՄՆ կամ Ռուսաստանի նախագահներն ինչ որ բան են քննարկել Էրդողանի հետ Ղարաբաղի մասին:

No comments: