News.am. 21-4-2010- Միացյալ Նահանգները ԼՂ հակամարտության մեջ անկողմնակալ է, եւ չկա սառնություն Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Նման տեսակետ է հայտնել ԱՄՆ-ի պետդեպարտամենտի փոխխոսնակ Մարք Թոները «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում՝ դրանով պատասխանելով Ադրբեջանի որոշ պաշտոնատար անձանց այն մեղադրանքներին, թե ԱՄՆ-ը «հայամետ դիրքորոշում» է դրսեւորում:
«Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, որին մեղադրում են կողմնակալ դիրքորոշում ունենալու մեջ, պետք է շեշտեմ, որ որպես այս խմբի համանախագահ, հակամարտության համար հարատեւ լուծում գտնելու նպատակով ԱՄՆ-ը աշխատում է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ»",- ասել է Թոներն ու հավելել. «ԱՄՆ-ը ակնհայտորեն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Սակայն մենք կողմնակալ դիրքեր չենք ընդունում եւ հակված ենք հակամարտությանը խաղաղ լուծում գտնելուն»:
Անդրադառնալով Թուրքիայի հետ կապերին՝ Թոներն ասել է, թե Թուրքիան ակնհայտորեն հզոր դաշնակից է այս տարածաշրջանում, ու ԱՄՆ-ը հավատում է, որ այս երկիրը կարող է կառուցողական դեր կատարել այստեղ։ «Մեր նպատակը Հայաստանի ու Թուրքիայի, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների բարելավումն է», նշել է ԱՄՆ-ի արտգործնախարարության փոխխոսնակ Մարք Թոները։Wednesday, April 21, 2010
ԱՄՆ պետդեպարտամենտի փոխխոսնակ. ԱՄՆ-ը ԼՂ խնդրում անկողմնակալ է, եւ չկա սառնություն Ադրբեջանի հետ հարաբերություններում
News.am. 21-4-2010- Միացյալ Նահանգները ԼՂ հակամարտության մեջ անկողմնակալ է, եւ չկա սառնություն Ադրբեջանի հետ հարաբերություններում։ Նման տեսակետ է հայտնել ԱՄՆ-ի պետդեպարտամենտի փոխխոսնակ Մարք Թոները «Ամերիկայի ձայն»-ին տված հարցազրույցում՝ դրանով պատասխանելով Ադրբեջանի որոշ պաշտոնատար անձանց այն մեղադրանքներին, թե ԱՄՆ-ը «հայամետ դիրքորոշում» է դրսեւորում:
«Ինչ վերաբերում է Մինսկի խմբին, որին մեղադրում են կողմնակալ դիրքորոշում ունենալու մեջ, պետք է շեշտեմ, որ որպես այս խմբի համանախագահ, հակամարտության համար հարատեւ լուծում գտնելու նպատակով ԱՄՆ-ը աշխատում է ե՛ւ Հայաստանի, ե՛ւ Ադրբեջանի հետ»",- ասել է Թոներն ու հավելել. «ԱՄՆ-ը ակնհայտորեն չի ճանաչում Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Սակայն մենք կողմնակալ դիրքեր չենք ընդունում եւ հակված ենք հակամարտությանը խաղաղ լուծում գտնելուն»:
Անդրադառնալով Թուրքիայի հետ կապերին՝ Թոներն ասել է, թե Թուրքիան ակնհայտորեն հզոր դաշնակից է այս տարածաշրջանում, ու ԱՄՆ-ը հավատում է, որ այս երկիրը կարող է կառուցողական դեր կատարել այստեղ։ «Մեր նպատակը Հայաստանի ու Թուրքիայի, ինչպես նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների բարելավումն է», նշել է ԱՄՆ-ի արտգործնախարարության փոխխոսնակ Մարք Թոները։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment