Saturday, April 17, 2010

Մայնդորֆից հետո ղարաբաղյան բանակցությունները սառեցվեցին. քաղաքագետ

Tert.am. 17-4-2010- Վաշինգտոնում Միջուկային անվտանգության գագաթաժողովի շրջանակում Հայաստանի նախագահի հետ հանդիպումների ժամանակ ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը գուցե քննարկվել է, սակայն ոչ որպես հայ-թուրքական գործընթացի մի մաս: Tert.am-ի հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը։ Քաղաքագետը նշեց, որ ղարաբաղյան խնդրի կարգավորման բանակցությունները, ըստ էության, Մայնդորֆյան հռչակագրի ստորագրումից հետո սառեցվել են, թեև այս ընթացքում բավական կարևոր հայտարարություններ են հնչել թե՛ Ադրբեջանի, թե՛ Մինսկի խմբի համանախագահների կողմից: Ըստ քաղաքագետի՝ ղարաբաղյան խնդրի կարգավորման ներկա իրավիճակը ձեռնտու է և՛ Հայաստանին, և՛ համանախագահող երկրներին, և՛ անգամ Թուրքիային, բայց ձեռնտու չէ Ադրբեջանին, որն էլ ցանկանում է իր կորցրածը հետ բերել պատերազմով: Պատերազմի վերսկսման հավանականությունը, սակայն, ըստ Մինասյանի, քիչ է. «Պատերազմի սկսումն այս պահին հնարավոր չեմ համարում, պարզապես պատերազմի վերսկսման մասին հայտարարությունները ռեսուրս են»: Սերգեյ Մինասյանը նաև հետևյալ ուշագրավ դիտարկումն արեց. հայ-թուրքական գործընթացում Թուրքիայի համար կարևոր հարցը Հայոց ցեղասպանության ճանաչումից Հայաստանի հրաժարվելն է, այլ ոչ թե Ղարաբաղի խնդրի կարգավորումը Ադրբեջանի օգտին, ինչպես մտածում են շատերը:

No comments: