
Panorama.am.22-4-2010- Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն Եվրամիության ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ հանդիպելուց հետո հրավիրել է մամուլի ասուլիս, որի ժամանակ անդրադարձել է Թուրքիայի եվրաինտեգրման բարեփոխումներին:
Թուրքական «Հաբերլեր» (Haberler) լրատվական կայքի տեղեկացմամբ` ասուլիսի ժամանակ Դավութօղլուին հարց է ուղղվել նաև հայ-թուրքական արձանագրությունների մասին:
Հիշեցնելով Երևանի դիրքորոշումն առ այն, որ եթե Թուրքիան ստույգ քայլեր չձեռնարկի արձանագրությունների վավերացման ուղղությամբ, ապա հայկական կողմը հետ կկանչի իր ստորագրություններն արձանագրություններից, լրագրողը խնդրել է պարզաբանել Անկարայի դիրքորոշումը:
«Թուրքիան կարևոր նշանակություն է տալիս այն բանին, որ Հայաստանի հետ կարգավորման գործընթացը շարունակվի փոխադարձ ընկալման և ստանձնած պարտավորությունների շրջանակներում: Հուսով ենք, որ զարգացումները կընթանան հենց այդ ուղղությամբ: Հայաստան-Թուրքիա հարաբերությունների բնականոնացումը կնպաստի Հարավային Կովկասի կայուն խաղաղությանը»,- ասել է Դավութօղլուն` շեշտելով, որ Անկարան այդ հարցում չի ընկրկի:
No comments:
Post a Comment