Tert.am. 16-4-2010- «Հայ-թուրքական գործընթացի արդյունքների վերաբերյալ շատ դժվար է կանխատեսումներ անել, բայց ինքը՝ գործընթացը, մեկ արդյունք տվել է։ Նորմալացումը կա, կարգավորման գործընթացն սկսվել է. մի բան, որը շատ տարիներ առաջ թվում էր անհնար»,- Tert.am-ին ասաց ռուս քաղաքագետ, Կովկասի հարցերով հայտնի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Քաղաքագետը կարևորեց հայ-թուրքական Արձանագրությունները՝ նշելով, որ դրանք ոչ թե ուղղակի դեկլարացիաներ են, այլ իրավական պարտավորություններ ենթադրող փաստաթղթեր։ Ի դեպ, ըստ Մարկեդոնովի, այդ գործընթացն սկսվել է ոչ թե 2008թ., այլ ավելի վաղ։
Հայ-թուրքական կարգավորման գործընթացի արդյունքները, ըստ Մարկեդոնովի, կախված են մի շարք այլ հանգամանքներից, ինչպիսին է, օրինակ, Ադրբեջանի ռազմական հռետորությունը, որի պատճառով Թուրքիան իրեն ավելի զուսպ է պահում կարգավորման գործընթացում։
Ուշագրավ է, որ փորձագետը այն կարծիքին է, թե Երևան-Անկարա գործընթացը ցույց տվեց, որ ոչ թե հայ-թուրքական և ղարաբաղյան խնդիրները իրար հետ կապ չունեն, այլ հակառակը, որ երկու խնդիրները իրար շատ մոտ են։ Սերգեյ Մարկեդոնովը չբացառեց, որ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները կարող են պատճառ դառնալ հայ-թուրքական կարգավորման գործընթացի դադարեցման համար։
Կանխատեսելով Երևան-Անկարա հարաբերությունների նորմալացման գործընթացում սպասվող հնարավոր քայլերը՝ Կովկասի հարցերով փորձագետն ընդգծեց, որ հնարավոր է՝ ակտիվություն լինի մեկ Ղարաբաղյան կարգավորման խնդրում, մեկ էլ հայ-թուրքական կարգավորման գործընթացում։Saturday, April 17, 2010
Հայ-թուրքական գործընթացը մեկ արդյունք տվել է. Մարկեդոնով
Tert.am. 16-4-2010- «Հայ-թուրքական գործընթացի արդյունքների վերաբերյալ շատ դժվար է կանխատեսումներ անել, բայց ինքը՝ գործընթացը, մեկ արդյունք տվել է։ Նորմալացումը կա, կարգավորման գործընթացն սկսվել է. մի բան, որը շատ տարիներ առաջ թվում էր անհնար»,- Tert.am-ին ասաց ռուս քաղաքագետ, Կովկասի հարցերով հայտնի փորձագետ Սերգեյ Մարկեդոնովը։
Քաղաքագետը կարևորեց հայ-թուրքական Արձանագրությունները՝ նշելով, որ դրանք ոչ թե ուղղակի դեկլարացիաներ են, այլ իրավական պարտավորություններ ենթադրող փաստաթղթեր։ Ի դեպ, ըստ Մարկեդոնովի, այդ գործընթացն սկսվել է ոչ թե 2008թ., այլ ավելի վաղ։
Հայ-թուրքական կարգավորման գործընթացի արդյունքները, ըստ Մարկեդոնովի, կախված են մի շարք այլ հանգամանքներից, ինչպիսին է, օրինակ, Ադրբեջանի ռազմական հռետորությունը, որի պատճառով Թուրքիան իրեն ավելի զուսպ է պահում կարգավորման գործընթացում։
Ուշագրավ է, որ փորձագետը այն կարծիքին է, թե Երևան-Անկարա գործընթացը ցույց տվեց, որ ոչ թե հայ-թուրքական և ղարաբաղյան խնդիրները իրար հետ կապ չունեն, այլ հակառակը, որ երկու խնդիրները իրար շատ մոտ են։ Սերգեյ Մարկեդոնովը չբացառեց, որ Ադրբեջանի ռազմատենչ հայտարարությունները կարող են պատճառ դառնալ հայ-թուրքական կարգավորման գործընթացի դադարեցման համար։
Կանխատեսելով Երևան-Անկարա հարաբերությունների նորմալացման գործընթացում սպասվող հնարավոր քայլերը՝ Կովկասի հարցերով փորձագետն ընդգծեց, որ հնարավոր է՝ ակտիվություն լինի մեկ Ղարաբաղյան կարգավորման խնդրում, մեկ էլ հայ-թուրքական կարգավորման գործընթացում։
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment