Friday, April 16, 2010

Թուրքիայի ԱԳՆ. Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է հայկական Սփյուռքի մասնակցության դեպքում

PanARMENIAN.Net - 15 ապրիլի 2010 - ԱՄՆ-ում գտնվող Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Թուրքիայի դեսպաններին ու գլխավոր հյուպատոսներին կոչ արեց ամրապնդել երկխոսությունը Հյուսիսային Ամերիկայի բոլոր էթնիկական խմբերի, այդ թվում` հայկական Սփյուռքի հետ: Դավութօղլուն հանդիպեց Վաշինգտոնում և Օտտավայում դեսպանների, ինչպես նաև գլխավոր հյուպատոսների հետ Չիկագոյում, Հյուսթոնում, Լոս-Անջելեսում, Նյու-Յորքում, Տորոնտոյում ու Բոստոնում, որտեղ ծրագրվում է Թուրքիայի գլխավոր հյուպատոսություն բացել: Հանդիպման ընթացքում Թուրքիայի ԱԳ նախարարը ուշադրություն դարձրեց բոլոր այլազգի առաքելությունների ներկայացուցիչների հետ երկխոսության ամրապնդման և Թուրքիայի դիրքորոշմանը ծանոթացնելու անհրաժեշտության վրա: Նիստի ընթացքում շեշտվեց դրական մթնոլորտը, ինչպես նաև հայ Սփյուռքի արձագանքը` կապված հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացի հետ: Դիվանագիտական աղբյուրները մատնանշում են, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հնարավոր է հայ Սփյուռքի մասնակցության դեպքում, ինչի կապակցությամբ անհրաժեշտ է երկխոսություն հաստատել զանազան խմբերի հետ: Թուրքիայի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուի կարգադրությամբ Թուրքիայի գլխավոր հյուպատոսները զեկույցներով հանդես կգան համալսարաններում: Դրա հետ մեկտեղ ակադեմիկոսների երկկողմ հանդիպումներ կկայանան, հաղորդում է TRT-Russian-ը:

No comments: