Tert.am.30.04.2010- Երեկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի գլխավորությամբ տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի նիստում ի թիվս այլ հարցերի քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում և Հայոց ցեղասպանության հարցի միջազգայնացման գործընթացը:
«Նիստի ընթացքում քննարկվել են տարբեր պետությունների կողմից 1915թ. իրադարձությունների առնչությամբ արված հայտարարությունները և այդ հարցի կապակցությամբ թուրքական կողմի իրականացրած նախաձեռնությունները: Հայ և թուրք ժողովուրդների ընդհանուր պատմությունը հնարավոր է քննարկել միայն անհերքելի ապացույցների և փաստաթղթերի հիման վրա, առանց կանխակարծության, անկողմնակալ և գիտական մոտեցմամբ»,- նշվում է ԱԱԽ-ի նիստից հետո տարածված հայտարարությունում։
«Բացի այդ քննարկվել է Հարավային Կովկասում առկա իրավիճակը, վերջին զարգացումները։ Նշվել է, որ Թուրքիան վճռական է ամբողջ Կովկասում կայունության և համագործակցության ուղղությամբ ջանքեր գործադրելու հարցում»,- ասվում է հայտարարությունում։
Նիստի ընթացքում քննարկվել են նաև կիպրական հիմնախնդրին, Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում տեղի ունեցած նախագահական ընտրություններին, Իրաքում կայացած խորհրդարանական ընտրություններին, ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր, ինչպես նաև Ղըրղըզստանի վերջին իրադարձություններն ու Վաշինգտոնում կայացած Միջուկային անվտանգության գագաթնաժողովի արդյունքները:Friday, April 30, 2010
Թուրքիայի անվտանգության խորհուրդը քննարկել է Ցեղասպանության հարցը
Tert.am.30.04.2010- Երեկ Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլի գլխավորությամբ տեղի ունեցած Ազգային անվտանգության խորհրդի նիստում ի թիվս այլ հարցերի քննարկվել է իրավիճակը Հարավային Կովկասում և Հայոց ցեղասպանության հարցի միջազգայնացման գործընթացը:
«Նիստի ընթացքում քննարկվել են տարբեր պետությունների կողմից 1915թ. իրադարձությունների առնչությամբ արված հայտարարությունները և այդ հարցի կապակցությամբ թուրքական կողմի իրականացրած նախաձեռնությունները: Հայ և թուրք ժողովուրդների ընդհանուր պատմությունը հնարավոր է քննարկել միայն անհերքելի ապացույցների և փաստաթղթերի հիման վրա, առանց կանխակարծության, անկողմնակալ և գիտական մոտեցմամբ»,- նշվում է ԱԱԽ-ի նիստից հետո տարածված հայտարարությունում։
«Բացի այդ քննարկվել է Հարավային Կովկասում առկա իրավիճակը, վերջին զարգացումները։ Նշվել է, որ Թուրքիան վճռական է ամբողջ Կովկասում կայունության և համագործակցության ուղղությամբ ջանքեր գործադրելու հարցում»,- ասվում է հայտարարությունում։
Նիստի ընթացքում քննարկվել են նաև կիպրական հիմնախնդրին, Հյուսիսային Կիպրոսի ինքնահռչակ թուրքական հանրապետությունում տեղի ունեցած նախագահական ընտրություններին, Իրաքում կայացած խորհրդարանական ընտրություններին, ահաբեկչության դեմ պայքարին առնչվող հարցեր, ինչպես նաև Ղըրղըզստանի վերջին իրադարձություններն ու Վաշինգտոնում կայացած Միջուկային անվտանգության գագաթնաժողովի արդյունքները:
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment