News.am. 20-42010- Ադրբեջանի կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովի հայտարարությունը Թուրքիային ԵԱՀԿ Մինսկի խմբում ընդգրկելու անհրաժեշտության մասին պարզապես ծիծաղելի է, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, իր հարցազրույցում Ահմեդովն ինքն է մատնանշել, թե ինչու Թուրքիան չի կարող լինել ԵԱՀԿ ՄԽ կազմում: «Ահմեդովը մասնավորապես նշել է, թե „եղբայրական, բարեկամական Թուրքիան անմիջականորեն շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծմամբ՝ Ադրբեջանի խախտված իրավունքների վերականգնման պայմանով“: Այդ խոսքերից ակնհայտ է, որ Թուրքիան սուբյեկտիվ կողմ է եւ չի կարող հանդես գալ միջնորդի դերում»,- նկատել է Շարմազանովը: Բացի այդ, հայկական կողմը դրական է գնահատում ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը, որի արդյունավետության ապացույցը ղարաբաղյան գործընթացում վերջին առաջընթացն է: «Իսկ նյարդային հայտարարությունները վկայում են այդ երկրում տիրող խուճապի մասին՝ չնայած նավթադոլարների հոսքին»,- ասել է Շարմազանովը: Նրա խոսքով, ծիծաղելի է նաեւ Ահմեդովի մեկ այլ հայտարարություն, թե Թուրքիան տարածաշրջանում մեծ հեղինակություն է: «Միգուցե Ադրբեջանի համար Թուրքիան հեղինակություն է, բայց ոչ երբեք Հայաստանի համար, հատկապես վերջին զարգացումների ֆոնին, երբ Անկարայի խոսքն ու գործը իրար չեն բռնում»,- նկատել է խորհրդարանականը:
Նշենք, որ «Ենի Ազերբայջանի» գործադիր քարտուղարը հայտարարել էր, թե անհրաժեշտ է Թուրքիան ներառել Մինսկի խմբի կազմում՝ որպես տարածաշրջանում մեծ հեղինակություն ուենցող երկիր: Ըստ Ահմեդովի՝ հարկ է փոխել կարգավորման ձեւաչափը։Wednesday, April 21, 2010
ՀՀԿ. Ադրբեջանի իշխող կուսակցության գործադիր քարտուղարի հայտարարությունն ուղղակի ծիծաղելի է
News.am. 20-42010- Ադրբեջանի կառավարող «Ենի Ազերբայջան» կուսակցության գործադիր քարտուղար Ալի Ահմեդովի հայտարարությունը Թուրքիային ԵԱՀԿ Մինսկի խմբում ընդգրկելու անհրաժեշտության մասին պարզապես ծիծաղելի է, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հանրապետական կուսակցության խմբակցության քարտուղար Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, իր հարցազրույցում Ահմեդովն ինքն է մատնանշել, թե ինչու Թուրքիան չի կարող լինել ԵԱՀԿ ՄԽ կազմում: «Ահմեդովը մասնավորապես նշել է, թե „եղբայրական, բարեկամական Թուրքիան անմիջականորեն շահագրգռված է ղարաբաղյան հակամարտության արդարացի լուծմամբ՝ Ադրբեջանի խախտված իրավունքների վերականգնման պայմանով“: Այդ խոսքերից ակնհայտ է, որ Թուրքիան սուբյեկտիվ կողմ է եւ չի կարող հանդես գալ միջնորդի դերում»,- նկատել է Շարմազանովը: Բացի այդ, հայկական կողմը դրական է գնահատում ԵԱՀԿ ՄԽ գործունեությունը, որի արդյունավետության ապացույցը ղարաբաղյան գործընթացում վերջին առաջընթացն է: «Իսկ նյարդային հայտարարությունները վկայում են այդ երկրում տիրող խուճապի մասին՝ չնայած նավթադոլարների հոսքին»,- ասել է Շարմազանովը: Նրա խոսքով, ծիծաղելի է նաեւ Ահմեդովի մեկ այլ հայտարարություն, թե Թուրքիան տարածաշրջանում մեծ հեղինակություն է: «Միգուցե Ադրբեջանի համար Թուրքիան հեղինակություն է, բայց ոչ երբեք Հայաստանի համար, հատկապես վերջին զարգացումների ֆոնին, երբ Անկարայի խոսքն ու գործը իրար չեն բռնում»,- նկատել է խորհրդարանականը:
Նշենք, որ «Ենի Ազերբայջանի» գործադիր քարտուղարը հայտարարել էր, թե անհրաժեշտ է Թուրքիան ներառել Մինսկի խմբի կազմում՝ որպես տարածաշրջանում մեծ հեղինակություն ուենցող երկիր: Ըստ Ահմեդովի՝ հարկ է փոխել կարգավորման ձեւաչափը։
برچسبها:
Հայաստան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment