
News.am. 16-4-2010- Իրանում որոշում է կայացվել կալանավորել նախկին նախագահ Ալի Աքբար Հաշեմի Ռաֆսանջանիի որդուն՝ Մեհդի Հաշեմիին:
Հաշեմին ձերբակալվելու է արտերկրից վերադառնալուն պես: Fars գործակալության տվյալներով, նաեւ որոշում է կայացվել նրան կալանավորելու օրինական միջոցներ ձեռնարկել, եթե չվերադառնա:
Կալանավորելու որոշումից անմիջապես հետո նախկին նախագահ Ռաֆսանջանին անձամբ է որդուն կանչել Իրան՝ դատարանում ցուցմունքներ տալու համար:
Իրանի խորհրդարանի ներկայացուցիչ Համիդ Ռասայիի խոսքով, Ռաֆսանջանին խոսք է տվել, որ անհրաժեշտության դեպքում որդին կվերադառնա հայրենիք:
Մեհդի Հաշեմին, որ ներկայումս գտնվում է Լոնդոնում, մեղադրվում է երկրում անկարգությունների կազմակերպման մեջ, այդ թվում՝ 2009թ. նախագահական ընտրություններից հետո զանգվածային ակցիաների կազմակերպման մեջ: Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել:
No comments:
Post a Comment