Tertam. 15-4-2010- Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը դժգոհ է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահի դիրքորոշումից։ Այս մասին հաղորդում է 1news.az-ը։
«Միացյալ Նահանգները հաճախ միակողմանի դիրք է գրավում՝ սատարելով Հայաստանին։ Մենք ԱՄՆ-ին կոչ ենք անում պահպանել չեզոք դիրքորոշում»,- նշել է Հասանովը։
«Մենք դժգոհ ենք ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ԱՄՆ գործունեությունից։ Մենք բացահայտ հայտարարում ենք այդ մասին։ Ադրբեջանը բազմիցս տարբեր մակարդակներով բարձրացրել է Լեռնային Ղարաբաղում իր իրավունքների և տարածքային ամբողջականության խախտման հարցը։ Սակայն, ցավոք, այդ հարցում ԱՄՆ որոշ շրջանակներ և կառույցներ հայկական լոբբիի ազդեցության տակ երբեմն կորցնում են չեզոքությունն ու բացահայտորեն սատարում Հայաստանին»,- ընդգծել է Ալի Հասանովը։
Հայտարարելով, թե վերջին շրջանում ԱՄՆ ջանքերն ուղղված են Հայաստանին ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից դուրս բերելուն, Հասանովը հավելել է, որ բոլորն անտեսում են Հայաստանի վարած քաղաքականությունը ղարաբաղյան հարցում և չեն փորձում համոզել Հայաստանին հրաժարվել դրանից։
«Միացյալ Նահանգների ջանքերն ուղղված են Հայաստանը ծանր տնտեսական իրավիճակից դուրս բերելուն։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը ճնշում է գործադրում հարևան երկրների վրա, այդ թվում՝ Թուրքիայի՝ պահանջելով նրանից Հայաստանի հետ հաստատել քաղաքական և տնտեսական կապեր»,- հայտարարել է Հասանովը՝ հավելելով, թե դա չի համապատասխանում ԱՄՆ կողմից իրականցվող առաքելությանը, հատկապես որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։
«Եթե Միացյալ Նահանգները ցանկանում է, որպեսզի տարածաշրջանում համերաշխություն հաստատվի, կարգավորվի հակամարտությունը, բարելավվի Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն ու այդ երկիրը միանա միջազգային նախագծերին, ապա պետք է ստիպեն Երևանին հրաժարվել իր քաղաքականությունից»,- եզրափակել է Ալի Հասանովը։Thursday, April 15, 2010
Ադրբեջանը դժգոհ է ԱՄՆ-ից
Tertam. 15-4-2010- Ադրբեջանի նախագահի վարչակազմի հասարակական-քաղաքական բաժնի ղեկավար Ալի Հասանովը հայտարարել է, որ ադրբեջանական կողմը դժգոհ է ԱՄՆ-ի՝ որպես ԵԱՀԿ ՄԽ համանախագահի դիրքորոշումից։ Այս մասին հաղորդում է 1news.az-ը։
«Միացյալ Նահանգները հաճախ միակողմանի դիրք է գրավում՝ սատարելով Հայաստանին։ Մենք ԱՄՆ-ին կոչ ենք անում պահպանել չեզոք դիրքորոշում»,- նշել է Հասանովը։
«Մենք դժգոհ ենք ԵԱՀԿ ՄԽ շրջանակներում ԱՄՆ գործունեությունից։ Մենք բացահայտ հայտարարում ենք այդ մասին։ Ադրբեջանը բազմիցս տարբեր մակարդակներով բարձրացրել է Լեռնային Ղարաբաղում իր իրավունքների և տարածքային ամբողջականության խախտման հարցը։ Սակայն, ցավոք, այդ հարցում ԱՄՆ որոշ շրջանակներ և կառույցներ հայկական լոբբիի ազդեցության տակ երբեմն կորցնում են չեզոքությունն ու բացահայտորեն սատարում Հայաստանին»,- ընդգծել է Ալի Հասանովը։
Հայտարարելով, թե վերջին շրջանում ԱՄՆ ջանքերն ուղղված են Հայաստանին ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակից դուրս բերելուն, Հասանովը հավելել է, որ բոլորն անտեսում են Հայաստանի վարած քաղաքականությունը ղարաբաղյան հարցում և չեն փորձում համոզել Հայաստանին հրաժարվել դրանից։
«Միացյալ Նահանգների ջանքերն ուղղված են Հայաստանը ծանր տնտեսական իրավիճակից դուրս բերելուն։ Միևնույն ժամանակ, Վաշինգտոնը ճնշում է գործադրում հարևան երկրների վրա, այդ թվում՝ Թուրքիայի՝ պահանջելով նրանից Հայաստանի հետ հաստատել քաղաքական և տնտեսական կապեր»,- հայտարարել է Հասանովը՝ հավելելով, թե դա չի համապատասխանում ԱՄՆ կողմից իրականցվող առաքելությանը, հատկապես որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ։
«Եթե Միացյալ Նահանգները ցանկանում է, որպեսզի տարածաշրջանում համերաշխություն հաստատվի, կարգավորվի հակամարտությունը, բարելավվի Հայաստանի սոցիալ-տնտեսական վիճակն ու այդ երկիրը միանա միջազգային նախագծերին, ապա պետք է ստիպեն Երևանին հրաժարվել իր քաղաքականությունից»,- եզրափակել է Ալի Հասանովը։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment