«Լրագիր» 21-4-2010- ԵԱՀԿ Մինսկի խումբն Ադրբեջանին մեսիջներ է հղում, որ Ղարաբաղն այլեւս չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եւ մեկ էլ որ հարցը պատերազմով լուծելը անհեռանկար է ու վտանգավոր, ինչի դասը Վրաստանն է: Այդ մտքի հեղինակը ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն է:
“Վտանգը հետեւյալն է. եթե Ադրբեջանն ուզենա կանգնեցնել հայ-թուրքական դիվանագիտությունը, դա անելու ամենաարագ ճանապարհը փոքր ռազմական գործողություն կազմակերպելն է: Այսինքն, եթե Ադրբեջանը պետք է որոշի, այդ տեսակ ծրագրով փոքր ռազմական ակցիա կանի, ինչն էլ ինքնաբերաբար շատ արագ դուրս կգա վերահսկողությունից եւ կպայթի: Ամենավտանգավորը դա է, որ ոչ թե որոշում պետք է լինի պաշտոնապես պատերազմի, այլ որպես պատերազմ-պատահար”, ասում է Ռիչարդ Կիրակոսյանը:
Լրագրողները հարցրել են, թե վերջին շրջանում խոսակցություններ կան մայիսին հնարավոր պատերազմի մասին: “Պատճառի մի մասը, որ վախը մայիս ամսվա մեջ է, այն է, որ եթե Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ մեկ այլ հանդիպում լինի մայիսի վերջին կամ հունիսին, Ադրբեջանը կարող է դա համարել հնարավորություն, որպեսզի սպառնա դիվանագիտությանը: Մեկ այլ պատասխան. Դա գուցե լինի ներքին խնդիր Ադրբեջանում, որովհետեւ մայիսին իրենց անկախության տարեդարձն է: Որովհետեւ այնպես, ինչպես արձանագրությունները կախված են թուրքական քաղաքականությունից, ռազմական այդ խնդրի ճակատագիրը կախված է Ադրբեջանի քաղաքականությունից, որովհետեւ Ադրբեջանը գիտի, որ եթե պատերազմ սկսի, ինքը կպարտվի”, ասում է Ռիչարդ Կիրակոսյանը, նշելով նաեւ, որ Աստանայում նույն մայիսին կամ հունիսին սպասվող Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումն էլ կապ ունի Մոսկվայում սպասվելիք Սարգսյան-Էրդողան հանդիպման հետ, որպեսզի Թուրքիան կարողանա ցույց տալ, թե Ղարաբաղի հարցում ինչ որ առաջընթաց եղել է:
Ինչ վերաբերում է հանգամանքին, որ չի կայանալու ԱՄՆ եւ Ադրբեջանի համատեղ զորավարժությունը, ինչը ծրագրված էր վաղօրոք, Ռիչարդ Կիրակոսյանը ասում է, որ Ադրբեջանն այդպես փորձել է ինչ որ խորհրդանշական ապտակ հասցնել Նահանգներին: “Ադրբեջանի այդ որոշումը, ուզեցին մի փոքր ապտակ տալ ամերիկացիներին, ու այդ պատճառով սիմվոլիկ դիվանագիտական քայլ արեցին, իբրեւ երեխա, թե մենք չենք ուզում հետդ զորավարժություն ունենալ”, ասում է Ռիչարդ Կիրակոսյանը մանկան նման լեզուն ցույց տալով, այդպիսով բնորոշելով Ադրբեջանի պահվածքը:
“Իմ անձնական կարծիքն այն է, որ ճկունություն կլինի, ամենալավ քայլը կլինի, որ մեր Ազգային Ժոովն այժմ հավանության արժանացնի արձանագրությունները: Դրա շնորհիվ Թուրքիայի վրա ճնշումները ավելի կմեծացնեն: Եվ ինձ համար դա լավ քաղաքականություն է: Բայց դա միայն իմ կարծիքն է, եւ բարեբախտաբար ես խորհրդարանում չեմ”, ասում է Ռիչարդ Կիրակոսյանը:Wednesday, April 21, 2010
ՌԱԶՄԱԿԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ
«Լրագիր» 21-4-2010- ԵԱՀԿ Մինսկի խումբն Ադրբեջանին մեսիջներ է հղում, որ Ղարաբաղն այլեւս չի կարող լինել Ադրբեջանի կազմում, եւ մեկ էլ որ հարցը պատերազմով լուծելը անհեռանկար է ու վտանգավոր, ինչի դասը Վրաստանն է: Այդ մտքի հեղինակը ռազմավարական եւ ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի տնօրեն Ռիչարդ Կիրակոսյանն է:
“Վտանգը հետեւյալն է. եթե Ադրբեջանն ուզենա կանգնեցնել հայ-թուրքական դիվանագիտությունը, դա անելու ամենաարագ ճանապարհը փոքր ռազմական գործողություն կազմակերպելն է: Այսինքն, եթե Ադրբեջանը պետք է որոշի, այդ տեսակ ծրագրով փոքր ռազմական ակցիա կանի, ինչն էլ ինքնաբերաբար շատ արագ դուրս կգա վերահսկողությունից եւ կպայթի: Ամենավտանգավորը դա է, որ ոչ թե որոշում պետք է լինի պաշտոնապես պատերազմի, այլ որպես պատերազմ-պատահար”, ասում է Ռիչարդ Կիրակոսյանը:
Լրագրողները հարցրել են, թե վերջին շրջանում խոսակցություններ կան մայիսին հնարավոր պատերազմի մասին: “Պատճառի մի մասը, որ վախը մայիս ամսվա մեջ է, այն է, որ եթե Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ մեկ այլ հանդիպում լինի մայիսի վերջին կամ հունիսին, Ադրբեջանը կարող է դա համարել հնարավորություն, որպեսզի սպառնա դիվանագիտությանը: Մեկ այլ պատասխան. Դա գուցե լինի ներքին խնդիր Ադրբեջանում, որովհետեւ մայիսին իրենց անկախության տարեդարձն է: Որովհետեւ այնպես, ինչպես արձանագրությունները կախված են թուրքական քաղաքականությունից, ռազմական այդ խնդրի ճակատագիրը կախված է Ադրբեջանի քաղաքականությունից, որովհետեւ Ադրբեջանը գիտի, որ եթե պատերազմ սկսի, ինքը կպարտվի”, ասում է Ռիչարդ Կիրակոսյանը, նշելով նաեւ, որ Աստանայում նույն մայիսին կամ հունիսին սպասվող Սարգսյան-Ալիեւ հերթական հանդիպումն էլ կապ ունի Մոսկվայում սպասվելիք Սարգսյան-Էրդողան հանդիպման հետ, որպեսզի Թուրքիան կարողանա ցույց տալ, թե Ղարաբաղի հարցում ինչ որ առաջընթաց եղել է:
Ինչ վերաբերում է հանգամանքին, որ չի կայանալու ԱՄՆ եւ Ադրբեջանի համատեղ զորավարժությունը, ինչը ծրագրված էր վաղօրոք, Ռիչարդ Կիրակոսյանը ասում է, որ Ադրբեջանն այդպես փորձել է ինչ որ խորհրդանշական ապտակ հասցնել Նահանգներին: “Ադրբեջանի այդ որոշումը, ուզեցին մի փոքր ապտակ տալ ամերիկացիներին, ու այդ պատճառով սիմվոլիկ դիվանագիտական քայլ արեցին, իբրեւ երեխա, թե մենք չենք ուզում հետդ զորավարժություն ունենալ”, ասում է Ռիչարդ Կիրակոսյանը մանկան նման լեզուն ցույց տալով, այդպիսով բնորոշելով Ադրբեջանի պահվածքը:
“Իմ անձնական կարծիքն այն է, որ ճկունություն կլինի, ամենալավ քայլը կլինի, որ մեր Ազգային Ժոովն այժմ հավանության արժանացնի արձանագրությունները: Դրա շնորհիվ Թուրքիայի վրա ճնշումները ավելի կմեծացնեն: Եվ ինձ համար դա լավ քաղաքականություն է: Բայց դա միայն իմ կարծիքն է, եւ բարեբախտաբար ես խորհրդարանում չեմ”, ասում է Ռիչարդ Կիրակոսյանը:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment