«ԱԶԳ», 21-04-2010- Ներքին Սաքսոնիայի վարչապետ, քրիստոնեա-դեմոկրատ Քրիստիան Վուլֆը իր յոթնամյա պաշտոնավարման ամենամեծ փոփոխությունն է կատարելՙ ազատել է իր կուսակից 4 նախարարի: Նոր նշանակումների մեջ ամենամեծ անակնկալը Համբուրգից 38-ամյա, ծագումով թուրք իրավաբան Այգյուլ Էոզքանի նշանակումն է եղել սոցիալ-ինտեգրացիայի նախարարի պաշտոնում:
Էոզքանը Գերմանիայում առաջին կինՙ ծագումով ներգաղթյալ նախարարն է, ընդգծել է Վուլֆըՙ իր կազմած «նոր գաղափարների» կառավարության ուշադրության առանցքում ինտեգրացիոն խնդիրներն առաջնային նկատելով:
«Ես գիտակցում եմ, որ օրինակ եմ լինելու», ասել է նորանշանակ նախարար Էոզքանը: Թուրքական համայնքը հիացմունքի մեջ է: Ուշադրության է արժանի, որ հենց ՔԴՄ-ն է առաջին կարեւոր քայլն անումՙ ցույց տալով, որ Գերմանիայում հասարակական փոփոխություններ են կատարվում, ասել է թուրքական համայնքի նախագահ Քենան Քոլաթըՙ շեշտելով, թե մյուս կուսակցություններն էլ պիտի հետեւեն ՔԴՄ-ի օրինակին:
ԱՆԱՀԻՏ ՀՈՎՍԵՓՅԱՆ, Գերմանիա
Wednesday, April 21, 2010
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment