Sunday, May 2, 2010

Դինքի ընտանիքը դատախազությունից պահանջում է արագացնել գործողությունները

News.am. 1-5-2010- Հայազգի լրագրող Հրանտ Դինքի ընտանիքի շահերը ներկայացնող երկու փաստաբանները Դինքի սպանությունը մանրամասն հետաքննող դատախազներ նշանակելու խնդրանքով դիմել են Ստամբուլի դատախազություն, քանի որ այս գործընթացը ձգվում է արդեն 3 տարի, գրում է թուրքական Today’s Zaman-ը։ Ինչպես նշում է թերթը, իրավաբանները նաեւ խնդրել են, որ նշանակված դատախազներն իրենց ժամանակը կենտրոնացնեն հատկապես այս հետաքննության վրա. «Այս հետաքննությունը վարող դատախազը կամ դատախազները պետք է ազատվեն այլ աշխատանքներից եւ չմասնակցեն ոչ մի այլ լսումների։ Գործում ներգրաված մարդկանց թիվը մեծ է, հետաքննությունը լարված ուշադրություն եւ շատ ժամանակ է պահանջում։ Ահա թե ինչու մենք դատախազությունից պահանջում ենք ուժերը կենտրոնացնել նախեւառաջ այս հետաքննության վրա»,- նշել է փաստաբան Ֆեթհիե Չեթինը։ Երեկ երեկոյան դատախազություն ներկայացված հայցում սպանությունը նկարագրվում է տարբեր փուլերով. «նախապատրաստություն», «հասարակական կարծիքի ձեւավորում», «գործողություն», «մանիպուլյացիա» եւ «հետքերի վերացում»՝ սպանությունից հետո։

No comments: