Wednesday, May 12, 2010

Այսօր ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն ժամանում է Երևան

Panorama.am. 12-5-2010- Այսօր աշխատանքային այցով Երևան է ժամանում Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Մևլութ Չավուշօղլուն: Ինչպես տեղեկացրել էին ԱԺ հասարակայնության հետ կապերի վարչությունից, նույն օրը ԵԽԽՎ նախագահին կընդունի ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը: Հաջորդ օրը` մայիսի 13-ին Ազգային ժողովում Մևլութ Չավուշօղլուին կընդունի ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը: Նախատեսված են հանդիպումներ ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Հարությունյանի, ԱԺ խմբակցությունների, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի, ԵԽ անդամ-երկրների դեսպանների, ՀՀ ռադիոյի և հեռուստատեսության ազգային հանձնաժողովի նախագահ Գրիգոր Ամալյանի հետ: Նույն օրը Ազգային ժողովում ԵԽԽՎ նախագահի այցը կամփոփվի մամուլի ասուլիսով: Մայիսի 14-ին ԵԽԽՎ նախագահ Մևլութ Չավուշօղլուն կմեկնի Երևանից: Panorama.am-ն արդեն տեղեկացրել է, որ Չավուշօղլուն չի այցելելու Ծիծեռնակաբերդ: Այդ պատճառով էլ Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցությունը բոյկոտել է ԵԽԽՎ նախագահի հետ հանդիպումները:

No comments: