Tuesday, May 11, 2010

ԺԱԿ ՇԻՐԱԿՆ ՈՒ ԹՈՒՐՔԻԱՆ

«ԱԶԳ», 11-05-2010- Ինչպես տեղեկացնում է Ֆրանսիայում հրատարակվող Les Nouvelles d,Armenie ամսագիրը, մայիսի 10-12-ը Թուրքիայում կլինի Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակը: Ստամբուլի Գալաթասարայ համալսարանը նրան կպարգեւատրի պատվավոր դոկտորի կոչումով: Մայիսի 11-ին Շիրակը հանդես կգա Գալաթասարայ համալսարանում, որտեղ կխոսի ֆրանս-թուրքական բարեկամության եւ իր անձնական համակրանքի մասին` թուրք ժողովրդի հանդեպ: Ֆրանսիայի նախկին նախագահին կհյուրընկալի Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը, Շիրակը Թուրքիայում կհանդիպի քաղաքական, հասարակական, մշակութային գործիչների հետ: Հատկանշական է, որ երբ Ֆրանսիան 2001-ին ճանաչեց Հայոց ցեղասպանությունն ու նաեւ օրենսդրորեն դատապարտեց, այդ օրենքը ստորագրել էր Ֆրանսիայի այդ ժամանակվա նախագահ Ժակ Շիրակը: Ինչպես համոզվում ենք, թուրքական «նեղվածությունը» երկար կյանք չի ունենում, եթե 2001-ին Շիրակի ստորագրության պատճառով Թուրքիան հրաժարվեց Ֆրանսիայի հետ որոշ նախատեսված համատեղ ծրագրերից, բոյկոտեց ֆրանսիական ապրանքները (ո՞ւմ վնասելով - Հ. Ա.), ապա 9 տարի անց, չնայած Ֆրանսիան ամենեւին էլ չի փոխել իր կարծիքը պատմական արդարության վերականգնման գործում, թուրքական համալսարանը պարգեւատրում է «այն նույն» Շիրակին:

No comments: