Aysor.am. 4-5-2010- Նախօրեին Թուրքիայի խորհրդարանում տապալվել է քաղաքական կուսակցությունների լուծարումը դժվարացնող սահմանադրական բարեփոխումների փաթեթի ընդունումը: Ինչպես հայտնում է ՌԲԿ-ն` հղում կատարելով Associated Press-ի վրա, փոփոխությանը կողմ է քվեարկել 550 պատգամավորից 327-ը: Որպեսզի օրինագիծը անվերապահորեն ընդունվեր, անհրաժեշտ էր ընդամենը 367 պատգամավորի համաձայնություն, իսկ օրինագիծը չի հավաքել նույնիսկ հանրաքվեի ներկայացնելու համար անհրաժեշտ 330 ձայն:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը գաղափարապես մոտ է քաղաքական իսլամին, պնդում է, որ իր կողմից նախաձեռնված փոփոխություններն անհրաժեշտ են Եվրամիության ժողովրդավարության չափանիշներին մոտենալու համար: Այնուամենայնիվ, ընդդիմադիր քաղաքական ուժերը դեմ են փոփոխություններին` գտնելով, որ իշխող կուսակցության նախաձեռնությունը կարող է վտանգել Թուրքիայի աշխարհիկ պետության հիմքերը:
Իր հերթին «ԱԶ» կուսակցությունը դեռ 2008 թվականին հազիվ էր կարողացել խուսափել լուծարումից, երբ դատախազությունը մեղադրել էր քաղաքական ուժին աշխարհիկ իշխանության հիմքերի ջլատման համար:
Նշենք, որ 1982 թվականից, երբ սկսեց գործել Թուրքիայի ներկայիս սահմանադրությունը, երկրում լուծարվել է 20 քաղաքական միավորում:Tuesday, May 4, 2010
Թուրքիայի սահմանադրական բարեփոխումների փաթեթը ձախողվում է
Aysor.am. 4-5-2010- Նախօրեին Թուրքիայի խորհրդարանում տապալվել է քաղաքական կուսակցությունների լուծարումը դժվարացնող սահմանադրական բարեփոխումների փաթեթի ընդունումը: Ինչպես հայտնում է ՌԲԿ-ն` հղում կատարելով Associated Press-ի վրա, փոփոխությանը կողմ է քվեարկել 550 պատգամավորից 327-ը: Որպեսզի օրինագիծը անվերապահորեն ընդունվեր, անհրաժեշտ էր ընդամենը 367 պատգամավորի համաձայնություն, իսկ օրինագիծը չի հավաքել նույնիսկ հանրաքվեի ներկայացնելու համար անհրաժեշտ 330 ձայն:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը, որը գաղափարապես մոտ է քաղաքական իսլամին, պնդում է, որ իր կողմից նախաձեռնված փոփոխություններն անհրաժեշտ են Եվրամիության ժողովրդավարության չափանիշներին մոտենալու համար: Այնուամենայնիվ, ընդդիմադիր քաղաքական ուժերը դեմ են փոփոխություններին` գտնելով, որ իշխող կուսակցության նախաձեռնությունը կարող է վտանգել Թուրքիայի աշխարհիկ պետության հիմքերը:
Իր հերթին «ԱԶ» կուսակցությունը դեռ 2008 թվականին հազիվ էր կարողացել խուսափել լուծարումից, երբ դատախազությունը մեղադրել էր քաղաքական ուժին աշխարհիկ իշխանության հիմքերի ջլատման համար:
Նշենք, որ 1982 թվականից, երբ սկսեց գործել Թուրքիայի ներկայիս սահմանադրությունը, երկրում լուծարվել է 20 քաղաքական միավորում:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment