Panorama.am. 10-5-2010- Ադրբեջանում Իրանի դեսպանատունը հերքել է Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների կողմից հնչեցված այն հայտարարությունները, թե երկրի որոշ շրջաններում տեղի ունեցած ջրհեղեղի պատճատը իրանական կողմն է: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ ադրբեջանական կողմից հայտարարություններ էին հնչել այն մասին, որ Իրանը Խուդաֆերինի հիդրոհանգույցից մեծ քանակությամբ ջուր է բաց թողնվել դեպի Արաքս:
Ադրբեջանում Իրանի դեսպանատունը ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարություններն անպատասխանատու է համարել և հերքել դրանք: Նշենք, որ նման հայտարարություն էր արել «Մելորացիա և ջրային տնտեսություն» ԲԲԸ ղեկավար Ահմեդ Ահմեդզադեն:
Դեսպանատան տարածած հայտարարության մեջ նաև ասվում է, որ իրանական կողմն ամեն ինչ արել է Ադրբեջանում սպասվող աղետը նվազագույնին հասցնելու համար: Փաստաթղթում նշվում է, որ ադրբեջանցի մասնագետներին հնարավորություն է տրվել անձամբ այցելել հիդրոհանգույց և համոզվել, որ այնտեղ իրականացվում են բոլոր համապատասխան միջոցառումները:Monday, May 10, 2010
Իրանը՝ Ադրբեջանում տեղի ունեցած աղետի պատճա՞ռ
Panorama.am. 10-5-2010- Ադրբեջանում Իրանի դեսպանատունը հերքել է Ադրբեջանի տարբեր պաշտոնյաների կողմից հնչեցված այն հայտարարությունները, թե երկրի որոշ շրջաններում տեղի ունեցած ջրհեղեղի պատճատը իրանական կողմն է: Այս մասին տեղեկացնում է «Թուրան» լրատվական գործակալությունը:
Ավելի վաղ ադրբեջանական կողմից հայտարարություններ էին հնչել այն մասին, որ Իրանը Խուդաֆերինի հիդրոհանգույցից մեծ քանակությամբ ջուր է բաց թողնվել դեպի Արաքս:
Ադրբեջանում Իրանի դեսպանատունը ադրբեջանցի պաշտոնյաների հայտարարություններն անպատասխանատու է համարել և հերքել դրանք: Նշենք, որ նման հայտարարություն էր արել «Մելորացիա և ջրային տնտեսություն» ԲԲԸ ղեկավար Ահմեդ Ահմեդզադեն:
Դեսպանատան տարածած հայտարարության մեջ նաև ասվում է, որ իրանական կողմն ամեն ինչ արել է Ադրբեջանում սպասվող աղետը նվազագույնին հասցնելու համար: Փաստաթղթում նշվում է, որ ադրբեջանցի մասնագետներին հնարավորություն է տրվել անձամբ այցելել հիդրոհանգույց և համոզվել, որ այնտեղ իրականացվում են բոլոր համապատասխան միջոցառումները:
برچسبها:
Իրան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment