Thursday, May 6, 2010

Երևանում Արարատ լե՞ռն է կառուցվելու

Panorama.am. 6-5-2010 Երևանում փորձում են Արարատ լեռը կառուցել: Այն լինելու է բազմաֆունկցիոնալ մի համալիր և ունենալու է Արարատ լեռան տեսքը: Այս մասին առանց որևէ աղբյուր վկայակոչելու տեղեկացնում է ugmk.info կայքէջը: Կառույցը նախագծել է ամերիկյան Ալաբամա նահանգից Forrest Fulton Architects ճարտարապետական ընկերությունը: Բազմաֆունկցիոնալ կառույցը կոչվելու է Lace Hill (Ձևավոր բարձունք): Այդ անվանումը, ըստ նշված լրատվամիջոցի, համալիրը ստացել է այն պատճառով, որ նրա արտաքին պատերը, պատուհանների և պատշգամբների տեղադրման շնորհիվ, հիշեցնելու են հայկական ավանդական գործվածք, իսկ ինքը` կառույցը նման է լինելու Արարատ լեռանը: Lace Hill-ի արտաքին պատերը իրենցից ներկայացնելու են բուսականությամբ պատված այգի: Համալիրի ընդհանուր հրապարակը կազմելու է 85 հազար քառակուսին կիլոմետր: Դրա մեջ տեղակայված են լինելու հյուրանոցներ, գրասենյակներ, առևտրի կենտրոն, ռեստորաններ, սրճարաններ և բնակելի տարածքներ: Պաշտոնական Երևանն այս մասին դեռևս որևէ տեղեկություն չի հաղորդել:

No comments: