Haynews.am. 10-5-2010- Ինչպես հայտնել էր Haynews.am-ը, Ստամբուլում այժմ ընթանցում է «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական լսումները: Այսօրվա դատական լսման ժամանակ Ստամբուլի անվտանգության ուժերը դատարանին են տրամարդել Դինքի սպանության գործով կասկածյալների հեռախոսազրույցների ձայնագրությունները:
Հեռախոսազրույցների ձայնագրություններից պարզ է դարձել, որ կասկածյալները շփվել են «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության գործով կասկածյալներ Վելի Քյուչուքի, Լևենթ Թեմիզի, Քեմալ Քերինչսիզի, Էրբաղ Չոլաքօղլու, Մուզաֆֆեր Թեքինը և Լևենթ Գյոքթաշի հետ: Մինչ այժմ շատ էին շրջանառվում այն պնդումները, որ Դինքի սպանության գործում էրգենեքոնականներն ուղղակի կապ ունեն, սակայն սա առաջին դեպքն է, երբ դա շրջանառվում է դատարանում:
Հիշեցնենք, որ 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև հրազենից արձակված կրակից զոհված Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվում է թուրք ազգայնական Օգյուն Սամասթը, ինչպես նաև նրան սպանության դրդող Յասին Հայալը և Էրհան Թունջելը: Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ սպանությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաև հենց Էրհան Թունջելը: Նշենք նաև, որ թուրքական դատարանը պարտավորվել է Դինքի սպանության գործի շրջանակներում քննել էրգենեքոնականների նախագծած «Ճաղավանդակ» գործողությունների պլանը, որում առանձին գլուխ էր հատկացվել Դինքի սպանությանը
Հիշեցնենք, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Էրգենեքոնը» քեմալիստական, ծայրահեղական և ազգայնական ընդհատակյա մի կազմակերպություն է, որի նպատակն է Թուրքիայում աշխարհիկ սկզբունքների և ազգայնականության պահպանումը: Կազմակերպության մասին տվյալները հայտնի են դարձել դեռևս 1996 թվականից, սակայն նրա դեմ դատական գործը սկսվել է 2007 թվականին և շարունակվում է մինչ օրս: Կազմակերպության անդամներին մեղադրում են բազմաթիվ սպանություններ նախապատրաստելու և իրականացնելու, ինչպես նաև հեղափոխության նախապատրաստության մեջ: Նշվում է, որ «Էրգենեքոնն» իր մասնակցությունն ունի «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մեջ: «Էրգենեքոնի» անդամների մեծամասնությունը ներկայացնում են Թուրքիայի զինված ուժերն ու անվտանգության ծառայությունը:Monday, May 10, 2010
Ցնցող նորություններ` Դինքի սպանության գործով դատալսումից
Haynews.am. 10-5-2010- Ինչպես հայտնել էր Haynews.am-ը, Ստամբուլում այժմ ընթանցում է «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության գործով հերթական դատական լսումները: Այսօրվա դատական լսման ժամանակ Ստամբուլի անվտանգության ուժերը դատարանին են տրամարդել Դինքի սպանության գործով կասկածյալների հեռախոսազրույցների ձայնագրությունները:
Հեռախոսազրույցների ձայնագրություններից պարզ է դարձել, որ կասկածյալները շփվել են «Էրգենեքոն» ահաբեկչական կազմակերպության գործով կասկածյալներ Վելի Քյուչուքի, Լևենթ Թեմիզի, Քեմալ Քերինչսիզի, Էրբաղ Չոլաքօղլու, Մուզաֆֆեր Թեքինը և Լևենթ Գյոքթաշի հետ: Մինչ այժմ շատ էին շրջանառվում այն պնդումները, որ Դինքի սպանության գործում էրգենեքոնականներն ուղղակի կապ ունեն, սակայն սա առաջին դեպքն է, երբ դա շրջանառվում է դատարանում:
Հիշեցնենք, որ 2007-ի հունվարի 19-ին Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան առջև հրազենից արձակված կրակից զոհված Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվում է թուրք ազգայնական Օգյուն Սամասթը, ինչպես նաև նրան սպանության դրդող Յասին Հայալը և Էրհան Թունջելը: Վերջերս լուրեր էին շրջանառվում, որ սպանությանն անմիջական մասնակցություն է ունեցել նաև հենց Էրհան Թունջելը: Նշենք նաև, որ թուրքական դատարանը պարտավորվել է Դինքի սպանության գործի շրջանակներում քննել էրգենեքոնականների նախագծած «Ճաղավանդակ» գործողությունների պլանը, որում առանձին գլուխ էր հատկացվել Դինքի սպանությանը
Հիշեցնենք, որ Թուրքիայում ահաբեկչական համարվող «Էրգենեքոնը» քեմալիստական, ծայրահեղական և ազգայնական ընդհատակյա մի կազմակերպություն է, որի նպատակն է Թուրքիայում աշխարհիկ սկզբունքների և ազգայնականության պահպանումը: Կազմակերպության մասին տվյալները հայտնի են դարձել դեռևս 1996 թվականից, սակայն նրա դեմ դատական գործը սկսվել է 2007 թվականին և շարունակվում է մինչ օրս: Կազմակերպության անդամներին մեղադրում են բազմաթիվ սպանություններ նախապատրաստելու և իրականացնելու, ինչպես նաև հեղափոխության նախապատրաստության մեջ: Նշվում է, որ «Էրգենեքոնն» իր մասնակցությունն ունի «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության մեջ: «Էրգենեքոնի» անդամների մեծամասնությունը ներկայացնում են Թուրքիայի զինված ուժերն ու անվտանգության ծառայությունը:
برچسبها:
Թուրքիա
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment