News.am. 30-4-2010- Վերջին շրջանում ղարաբաղյան կարգավորմամբ շահագրգիռ են ոչ միայն Վաշինգտոնը, Բրյուսելը, Մոսկվան, նաեւ Թուրքիան եւ Իրանը, իսկ վերջինս վերջին շրջանում ձեւական եւ ոչ ձեւական քայլեր է կատարել, որոնք ցույց են տալիս նրա շահագրգռվածությունը խնդրի հանդեպ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փոխտնօրեն Անդրեյ Արեշեւը:
Սակայն, նրա կարծիքով, գործընթացի արհեստական արագացումը տվյալ փուլում խնդրի կարգավորման վատագույն տարբերակը կլիներ, քանի որ հակամարտությունը ներկայումս գտնվում է փակուղում՝ տարբեր գործոնների պատճառով, մասնավորապես՝ կողմերից մեկի անզիջումայնության եւ հիմնական տարածաշրջանային խաղացողների երկարաժամկետ աշխարհաքաղաքական ծրագրերի: Փորձագետը նշել է նաեւ, որ կողմերից մեկի վրա, որին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները ավելի թույլ են համարում, ճնշումները չեն հանգեցնի ցանկալի արդյունքների, ընդհակառակը՝ կբերեն գործըթնացի կոնսերվացման: «Հայկական կողմի վրա ճնշումները կբերեն ձախողման, եթե այդ քայլը որոշակի երաշխիքներով չամրագրվի: Դա հղի է ոչ միայն ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս-քվոյի խախտմամբ, այլեւ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի սրմամբ: Դրա գիտակցումը պետք է որ հստակ լինի Հայաստանում»,- նկատել է Արեշեւը: Հետեւաբար, բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ավանդական մոտեցումներից, հարկավոր է ցուցաբերել նոր մոտեցումներ:Saturday, May 1, 2010
Ռուսաստանցի փորձագետ. Ղարաբաղյան հակամարտությունը չափազանց բարդ է՝ բոլորին ընդունելի լուծումների մասին խոսելու համար
News.am. 30-4-2010- Վերջին շրջանում ղարաբաղյան կարգավորմամբ շահագրգիռ են ոչ միայն Վաշինգտոնը, Բրյուսելը, Մոսկվան, նաեւ Թուրքիան եւ Իրանը, իսկ վերջինս վերջին շրջանում ձեւական եւ ոչ ձեւական քայլեր է կատարել, որոնք ցույց են տալիս նրա շահագրգռվածությունը խնդրի հանդեպ, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Ռազմավարական մշակույթի հիմնադրամի փոխտնօրեն Անդրեյ Արեշեւը:
Սակայն, նրա կարծիքով, գործընթացի արհեստական արագացումը տվյալ փուլում խնդրի կարգավորման վատագույն տարբերակը կլիներ, քանի որ հակամարտությունը ներկայումս գտնվում է փակուղում՝ տարբեր գործոնների պատճառով, մասնավորապես՝ կողմերից մեկի անզիջումայնության եւ հիմնական տարածաշրջանային խաղացողների երկարաժամկետ աշխարհաքաղաքական ծրագրերի: Փորձագետը նշել է նաեւ, որ կողմերից մեկի վրա, որին ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդները ավելի թույլ են համարում, ճնշումները չեն հանգեցնի ցանկալի արդյունքների, ընդհակառակը՝ կբերեն գործըթնացի կոնսերվացման: «Հայկական կողմի վրա ճնշումները կբերեն ձախողման, եթե այդ քայլը որոշակի երաշխիքներով չամրագրվի: Դա հղի է ոչ միայն ղարաբաղյան հակամարտության գոտում ստատուս-քվոյի խախտմամբ, այլեւ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի սրմամբ: Դրա գիտակցումը պետք է որ հստակ լինի Հայաստանում»,- նկատել է Արեշեւը: Հետեւաբար, բացի ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներում ավանդական մոտեցումներից, հարկավոր է ցուցաբերել նոր մոտեցումներ:
برچسبها:
Տեսակետ
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment