Tuesday, May 11, 2010

«Փյունիկը» նվաճում է Հայաստանի գավաթը

Haynews.am. 11-5-2010- Երևանի «Հանրապետական» մարզադաշտում կայացավ Հայաստանի գավաթի 2010 թ խաղարկության եզրափակիչը «Փյունիկի» և «Բանանցի» միջև: Լավ խաղ ցուցադրած «Փյունիկը» ջախջախիչ 4:0 հաշվով հաղթեց «Բանանցին» և իր պատմության մեջ 5-րդ անգամ դարձավ Հայաստանի գավաթակիր: Խաղի հաշիվը բացեց Դավիթ Մանոյանը, Մարկոսը կրկնապատկեց այն, իսկ Գևորգ Ղազարյանը դարձավ դուբլի հեղինակ: 4:0 և Հայաստանի 2010 թվականի գավաթակիրն է Երևանի «Փյունիկը»:

No comments: