Wednesday, May 12, 2010

Կորեացի միլիոնատերը դստեր համար կողակից է գտել հայտարարության միջոցով

Haynews.am. 12-5-2010- 35 միլիոն դոլար կարողությամբ կորեացի մեծահարուստն իր 38-ամյա դստեր համար փեսացու է գտել հայտարարության միջոցով: Ընդունելով 400 հայտ` 78 ամյա միլիոնատերն իր համար իդեալական փեսա է գտել: Կորեացին հայտարարության մեջ նշել է, որ իր ժառանգորդի համար պահանջվում է կողակից, ով հաստատուն աշխատանք կունանա ու ապրած կլինի ներդաշնակ ընտանիքում: Արդյունքում «ընտրվել է» 41 ամյա Լին: Հայրիկի կարծիքով` Լին անտարբերություն է ցուցաբերել իր փողերի նկատմամբ ու շատ կատակասերն է դուրս եկել:

No comments: