Tuesday, May 4, 2010

Քուրդ գործչի հարցը Էրդողանին. Դուք թուրքերենը մասնավոր դասընթացներո՞ւմ եք սովորել

News.am. 4-5-2010- Թուրքիայի խորհրդարանում ներկայացված քրդական միակ «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության համանախագահ Գյուլթան Քըշանաքը կուսակցության խմբակցության համաժողովի ժամանակ խիստ կերպով է արձագանքել Էրդողանի այն հայտարարությանը, թե քրդերը կարող են իրենց լեզուն մասնավոր դասընթացների հաճախելով սովորել: Firat գործակալության փոխանցմամբ` Էրդողանի հայտարությանը, որ TRT 6-ը կա, թող քրդերը ապերախտություն չանեն, իսկ մայրենի լեզուն կարող են լեզվի մասնավոր դասընթացներում սովորել, Գյուլթան Քըշանաքը հետեւյալ կերպ է պատասխանել. «Պարոն վարչապետ, դուք ձեր մայրենի լեզուն մասնավոր դասընթացների հաճախելո՞վ սովորեցիք։ „Գնա, քո գրպանից գումար տուր եւ լեզուդ սովորիր“ արտահայտությունը քուրդ ժողովրդի հանդեպ ամենամեծ վիրավորանքն է: Դա մենք չենք ընդունում»:

No comments: